Информация о книге:
Аннотация:
«Վերք Հայաստանի»ն հայոց ազգային ավետարաններից է եւ դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» եւ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841թվականին գրված պատմական վեպ։«Վերքը» ունի առաջաբան, որտեղ Աբովյանը բնութագրում է վեպի գաղափարն ու բովանդակությունը։ Այստեղ պետք է առանձնացնել 3հարց։ • Լեզվի հարցը. Ըստ Աբովյանի` դա ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու անհասկանալի է ժողովրդին։ Վեպը գրելով աշխարհաբար` Աբովյանը հեղաշրջում է կատարում հայ մշակույթի ու գեղարվեստական մտածողության ասպարեզում։ • Գրականության բովանդակությունը. Իր ուսուցչական աշխատանքի ընթացքում Աբովյանը նկատել է, որ հայ երեխաները ավելի հաճույքով կարդում են օտար հեղինակների երկերը, որովհետեւ այնտեղ ներկայացված են երեւելի մարդկանց գործերը, եւ գրեթե անտարբեր են հայերեն գրքերի նկատմամբ։ Նա ձգտել է նկարագրել բոլոր այն գործողությունները, որոնք կազմում են մարդու աշխարհիկ կյանքի բովանդակությունը։ • Հերոսի ընտրությունը. Ինչպես հայտնի է, կլասիցիզմի գրականությունը հերոսներ է ընտրում հնագույն առասպելներից ու պատմական անցյալից։ Ի հակադրություն այս ավանդույթի` Աբովյանն ընտրում է Աղասուն` ծագումով գյուղացի եւ իրական անձնավորություն։