Аннотация:
«Ժառանգներ» վիպակում Ատրպետը փորձում է հողային հարաբերությունների ոլորտը մտցնել ազգային եւ ժառանգական իրավունքի խնդիրները: Քուրդ բեգերի ավազակաբարոինքնիշխանությունը եռապատկում է քրիստոնյա «ռայաթի» սոցիալական ցավերը: Գյուղում անհաշտություն է ընկել: Տանուտեր Քյալաշի դեմ բողոքում են շատերը եւ վերջապեսհաջողեցնում ազատվել սրանից: Վրեժխնդրությամբ լցված Քյալաշը դիմում է գավառապետին եւ մի քուրդ վերատեսուչ պահանջում Թերմանի եւ շրջակա երկու տասնյակ հայգյուղերի համար: Մամո բեգը, որ մի աղքատ եւ տկլոր քուրդ էր, աստծո միջամտությունն է տեսնում այս գործում: Երկու-երեք տարում նա տիրում է ընդարձակ կալվածների,շինում գեղեցիկ ապարանքներ, ծանոթություններ հաստատում ոչ միայն Կարինի փաշաների, այլեւ սուլթանի մինիստրների հետ: Մամո բեգը առաջինը Քյալաշին է խեղդում` սրաանբավ հարստությանը տիրանալու համար: Հետո որոգայթներ լարում տանուտիրոջ զավակներին ճանապարհից մաքրելու: Սկսվում է մի ներքին պայքար բեգի եւ Քյալաշիժառանգների միջեւ: Գյուղացիները կրակ են տալիս նրա ապարանքը: Տարերայնորեն ծայր է առնում ավատական ինքնիշխանության դեմ ուղղված ապստամբական կռիվը:Ընկնում են եւ այս եւ այն կողմից, ու ասես թե վերջ է տրվում ազգային–սոցիալական հալածանքին: Համենայն դեպս հեղինակը Մամո բեգի դեմ զինված պայքարի տեսարաններըգծագրում է հատկապես այդ մտայնությունը հաստատելու համար: Որդու դիակի առաջ Քյալաշի կինը՝ Անթառամը, ասում է. «Դու քավեցիր հորդ մեղքը քո կյանքովը, որդի, դուազատեցիր ինձ եւ քո սիրելի քրոջը անօրեն Մամո բեգի ճիրաններից: Ես քու մահը չեմ սգալու, այլ պիտի թաղեմ կրծքիս մեջ սրտիս կսկիծն ու պիտի գնամ ալ ու կանաչ հագնիմ,որպեսզի ինձ տեսնեն ու քեզ նման որդիք շատ ծնեն հայ մայրերը»: