Ագաթանգեղոս

Պատմութիւն Հայոց


Скачать книгу

թագաւորն եւ իջուցին զնա ի կախաղանէն եւ ածին կացուցին զնա *առաջին նորա։ 4 Խաւսել սկսաւ թագաւորն եւ ասէ. «Տե՛ս դու Գրիգորիոս զի ոչ փրկեաց զքեզ սնոտի յոյսն քո յոր յուսայիր դու *չեհան զքեզ ի ձեռաց իմոց»։

      5 Ետ պատասխանի Գրիգորիոս եւ ասէ. «Տե՛ս դու զի սնոտի են յոյսքն քո եւ *ոչ կարացին *հաւանեցուցանել եւ ոչ երկեցուցանել զիս զի զոր դուն պաշտես՝ սնոտի է եւ ամենայն գործ *մոլորութեան քոյ։ 6 Այլ տե՛ս դու զի ո՛չ ի տանջանաց քոց երկեայ ինչ ես *եւ ոչ զսաստ ահի քոյ համարեցայ այլ զաւրութեամբ Տեառն իմոյ մարտեալ ընդ թշնամւոյն ՝ որ ի ծածուկն քեւ պատերազմի ընդ ճշմարտութեան եւ մատնեցի զմարմինս իմ *ի կիզումն տանջանաց *զի եթէ վաղ եթէ անագան ՝ *սակայն քակտի հնացեալ մարմինն զի եկեսցէ ճարտարապետն գտեալ զորդիս մարդկան՝ *միւսանգամ *զնոյն հնացեալն անդրէն նորոգեսցէ։ 7 Զի զորոց *զոգիսն գտանէ ի պարկեշտութեան *ի զգաստութեան ի սրբութեան ի քաղցրութեան ի հեզութեան յաստուածպաշտութեան կեցեալ ՝ նորոգէ զարդարէ կեցուցանէ զնոյն ոգիս նովին մարմնով։ 8 Իսկ զորս գտանէ յանաւրէնութեան եւ յամբարշտութեան յաստուածատեցութեան *ի կռապաշտութեան կեցեալ՝ թէպէտ եւ բուսանել բուսանին մարմինք նոցա *առ ժամանակ մի՝ այլ *զնոսին նովին ոգւով եւ նովին մարմնով արկանէ ի գեհեն *յանշէջ հուրն յաւիտենից տանջանս մանաւանդ զայնոսիկ որ իբրեւ զքեզդ են ի կռապաշտութեան»։

      9 Իսկ իբրեւ *լուաւ զայն թագաւորն՝ բարկացաւ ընդ բանսն եւ ասէ. «Ինձ ոչ է փոյթ զայնմանէ թէ նորոգեսցէ՞ զքեզ Աստուածն քո թէ ոչ *ինձ ոչ է պէտ զայնմանէ։ 10 Այլ զի ասացեր եթէ զքեզ յանշէջ հուրն արկանէ ՝ ես զքեզ *աստէն իսկ այրեցից շիջանուտ հրով տեսցուք քո Աստուածն զի՞ արասցէ»։

      11 Եւ ետ հրաման երկաթի պուտամբք հալել կապար *եւ մինչդեռ ջերմ էր՝ իբրեւ զջուր հոսել արկանել զմարմնով նորա։ 12 Եւ այրեցին զմարմինս նորա առ հասարակ եւ ոչ մեռաւ այլ կայր մեծաւ ուժով եւ զինչ հարցանէին՝ վաղվաղակի տայր պատասխանի։

      13 Եւ զարմացեալ թագաւորն ընդ ժուժկալութիւն համբերութեանն *կարի անհնարին եւ *ընդ տոկալ նորա ՝ եւ ասէ թէ Զիա՞րդ կայ ի քեզ շունչդ յայդչափ ժամանակաց *եւ ի չարաչար տանջանացդ որով զքեզն կտտեցի»։ 14 Ետ պատասխանի Գրիգորիոս եւ ասէ. «Ո՞չ վաղ իսկ ասացի քեզ եթէ զի առցես դու զփորձ համբերութեան ծառայիս Աստուծոյ զի տայ զաւրութիւն յամաւթ առնել զայնոսիկ որ առանց նորա իցեն եւ մարտնչիցին ընդդէմ նորա իբրեւ զքեզդ։ 15 Զի այսպէս ասէ Ոչ թողից զձեզ եւ ոչ ընդ վայր հարիցա։ 16 Արդ՝ այս է պահպանութիւն նորա առ արարածս իւր *եւ առ սիրելիս իւր զի պահեսցէ զնոսա ի հաւատս իւրեանց որ ի նա մինչեւ հատուսցէ նոցա ի գալստեան իւրում»։

      ԺԱ

      ԺԱ. Եւ մինչդեռ խորհէր Տրդատիոս խաւսել եւ այլ ողոքով ընդ նմա եւ յղել պատգամ եւ խոստանալ կեանս եւ պատիւս որում ոչ ինչ էր *լսելոց.– « Եթէ այնմ եւս ոչ լսիցէ՝ *ասէ եւ այլ եւս յաւելից եւ *ի տոկ *կտտեցից յառաջ *մատուցեալ ոմն ի նախարարացն *որում անուն էր Տաճատ փեսայ Արտաւանայ սպարապետի արքայի՝ սկսաւ խաւսել եւ տալ տեղեկութիւն եւ ասել այսպէս վասն նորա թէ Վասն զի չէ պարտ կենաց՝ վասն այնորիկ ոչ կամի կեալ *եւ զլոյս տեսանել։ 2 Զի այսքան ժամանակք են որ առ մեզ բնակեալ է եւ ոչ գիտէաք զսա այլ դա է որդի Անակայ մահապարտի որ սպան զհայր քո Խոսրով եւ արար խաւար *Հայոց աշխարհիս եւ ի կորուստ մատնեաց *զայս աշխարհ եւ ի գերութիւն արդ՝ չէ պարտ կեալ դմա զի որդի վրիժապարտի է դա »։

      3 Եւ յետ այսչափ հարցից եւ տանջանաց գանից եւ բանտից *գելարանաց եւ *կախաղանաց *դառն նեղութեանց