այս գործում հաճախ են հանդիպում բառերի երկրորդային իմաստների գործածության դեպքերը. մանավանդ տերմինների հարցում դա ընդունելի չէ։ Դիցուք, այստեղ հարկ էր օգտագործել «ավանդապահ» բառը, քանի որ «պահպանողական» տերմինը քաղաքագիտական նշանակություն ունի։
69
Լեոն, չնայած խորհրդային սկսված գաղափարական մամլիչի ժամանակաշրջանին, ճշգրիտ բնորոշում է ի սկզբանե կողմնորոշումների ճիրանում հայտնված հայ կուսակցական-քաղաքական միտքը, որ համակարգվեց ու մտածողություն դարձավ ոչ միայն խորհրդային պատմագիտության համար, այլեւ հետագայում անկյունաքարի դերի հավակնեց Ղարաբաղյան շարժման արշալույսին (1988-ի փետրվար-հուլիս)՝ շարժման նոմենկլատուրային վաղ-առաջնորդների պատճառով։
70
Իսլամական տոն, որ նշվում է Իբրահիմի (Աբրահամ) կողմից իր որդի Իսհակին (Իսահակ) լեռան վրա Աստծուն զոհաբերելու պատրաստակամության առթիվ. այդ օրը մուսուլմանները «գուրբան» (մատաղ) են անում՝ գառներ մորթելով։
71
Համբարձում Պոյաճյան (Մեծն Մուրադ) (1860-1915) – Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, ղեկավարել 1894-ի Սասունի ինքնապաշտպանությունը, ձերբակալվել, ենթարկվել կտտանքների, ցմահ աքսորվել, 1906-ին փախել է աքսորավայրից, իսկ 1908-ից դարձել օսմանյան խորհրդարանի անդամ՝ 1915-ին կիսելով հայազգի մյուս պատգամավորների ճակատագիրը։
72
Խոսքը 1860թ. ընդունված եւ 1863-ին սուլթանի կողմից փոփոխություններով հաստատված արեւմտահայերի Ազգային սահմանադրության մասին է, որ 1896-ին արգելվել է՝ կրկին գործել սկսելով 1908-ից։ Այն բավականին առաջադիմական մոտեցմամբ կարգավորում էր ներհայկական հարցերը, ինչպես նաեւ հարաբերությունները պետության հետ։ Իրականում հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն»։
73
Տեքստում թյուրիմացաբար գրված է «Սարգիս»։
74
Սարգիս Կուկունյան(ց) (1866-1914) – Ճեմարանական եւ համալսարանական կրթությամբ հայ ազատագրական շարժման գործիչ. նախապես գտնվել է հայ պահպանողականների ազդեցության տակ, այնուհետեւ ընկել ռուս նարոդնիկների եւ Գ.Արծրունու ազդեցության տակ։ Իր հայտնի արշավանքից հետո դատապարտվել է 20 տարվա բանտարկության եւ ուղարկվել Սախալին։ 1905-ին համաներմամբ ազատվելուց հետո Կովկասում դարձյալ շարունակել է գործունեությունը եւ կրկին ձերբակալվել 1909-ի փետրվարին (կարճ ժամանակ անց փախել է բանտից դաշնակցականների օգնությամբ), ապա՝ 1910-ի հոկտեմբերին (այդ ժամանակ՝ 1911-ին ինքն է Կամոյին օգնել փախչել Մետեխի բանտից)։ Այնուհետեւ տարվել է Օրյոլի բանտ, ուր եւ մահացել է։ Կուկունյանցի մասին կան դաշնակցական երգեր։
75
Տեքստում գրված է «Ախվարկ», այլ աղբյուրներ զանազան անուններ են նշում. թերեւս Սուրմալուի գավառի Հախվերիս կամ Հախվերին գյուղն է, ուր նաեւ հայեր են ապրել։
76
Նույնի մասին Մ.Վարանդյանի այս տողերը մեկնաբանման կարիք չունեն. «Նախ փոքրաթիվ ձիավորներ էին այդ քրդերը, եւ տղերքը քիչ մը հագեցուցին վրեժխնդրության ծարավը՝ զանոնք կոտորելով» (նշվածը, էջ 69)։
77
Դատավարության ժամանակ ռուսներն այն մեկնաբանեցին որպես «Միացյալ Հայաստան», մինչդեռ դատվողները նշում էին տարբեր կերպ՝ «Միություն Հայաստանի»,