Լևոն Ադյան

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)


Скачать книгу

հնար կա, ո՛չ ժամանակ: Աստծու խոսքն Ադամին՝ քու հացը երեսիդ քրտինքով վաստակես, մարդ չպիտի մոռանա, որովհետև անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա: Հրեն, նայիր, քո նվիրած Աստվածաշունչն էն մյուս սենյակում դրած, միշտ կարդում եմ. աշխարհիս ամենահնագույն ու ամենախելոք գիրքն է: Էնտեղ եմ կարդացել. հողին թափված ջրի պես լինենք, այլ ոչ թե քամու բերանն ընկած ավազի նման: Բա սա՝ սիրէցէք զմիմեանս… Ի միջի այլոց, սրբազան ղուրանում էլ նույնն է ասվում՝ օգնեցեք միմյանց բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ: Մի տես թե ի¯նչ խոսքեր են… Կենացդ, պապան մատտաղ, Աստված թող շառ ու փորձանքից հեռու պահի քեզ, որովհետև ազնիվ մարդու համար ամենամեծ վիրավորանքն անազնվության մեջ անհիմն ու նաև երբեմն միտումնավոր կերպով մեղադրվելն է: Թող նա քեզ արդարության ճանապարհով միշտ առաջնորդի, որպեսզի ոտքդ քարի չկպչի երբեք, որովհետև երանելի է էն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում իր արած բարի գործերից, քաջ գիտենալով, որ իր արած բարությունը վաղն իր առաջն է գալու: Ոնց որ էդ սուրբ գրքերում է ասված, որ նման մարդը նման է ջրերի հոսանքի վրա տնկված բարատու ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի: Կենացդ, շուտ-շուտ արի, որ շատ չկարոտենք…

      Հայրս խմեց, նորից կնճռոտվեց: Բայց չդժգոհեց:

      – Ոնց որ թե էլ հոտ չկա, – ասաց նա:

      – Որ մի բաժակ էլ խմես, մանուշակի հոտ է գալու, – լրացրեց մայրս ծիծաղելով:

      – Ճիշտ է ասում, – բարեհոգի ժպտաց հայրս: – Լցրու, լավ է մարդու գլուխը դատարկ լինի, քան թե բաժակը:

      Մայրս տապակած կանաչ լոբի բերեց: Խորունկ պնակի վրայից գոլորշի էր ելնում: Թարմ լոբու բուրմունքը տարածվեց սենյակում:

      – Փա¯հ… Ղարաբաղի հոտ եկավ, – ոգևորված ասաց հայրս: – Բայց, դե, Ղարաբաղի լոբու համն ուրիշ է, օդն ու ջուրն ուրիշ է: Համեմատել չի լինի: Ժողովուրդն էլ ուրիշ է՝ ազնիվ, աշխատասեր, խիզախ ու հերոսական: Հայրենական մեծ պատերազմում ո՞ր փոքր ժողովուրդն էդքան հերոս տվեց: Բա մարշալնե՞րը: Բա գեներալնե՞րը՝ մի քանի տասնյակ: Սովետական Միության քսանից ավելի հերոս, մեկն էլ կրկնակի՝ Նելսոն Ստեփանյանը: Բա ցարական բանակի մեր փառապանծ զորավարնե՞րը՝ Մադաթով, Բեհբութով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով՝ ո՞ր մեկն ասես: Բա Մյուրա՞տը, Նապոլեոնի մամլյուկներ Ռուստամն ու Պետրո՞սը… Իսկ բնակչությունը՝ ընդամենը հարյուր երեսուն հազար, որևէ տեղ էդպիսի բան տեսե՞լ ես: Չես տեսել:

      Конец ознакомительного фрагмента.

      Текст предоставлен ООО «ЛитРес».

      Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

      Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

/9j/4AAQSkZJRgABAQEASwBLAAD/2wBDAAMCAgMCAgMDAwMEAwMEBQgFBQQEBQoHBwYIDAoMDAsKCwsNDhIQDQ4RDgsLEBYQERMUFRUVDA8XGBYUGBIUFRT/2wBDAQMEBAUEBQkFBQkUDQsNFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBQUFBT/wAARCAiYBg4DASIAAhEBAxEB/8QAHgAAAQQDAQEBAAAAAAAAAAAABQMEBgcBAggACQr/xABQEAACAQMDAwQBAwIFAgQBABsBAgMABBEFEiEGMUEHEyJRYRQycQgjFUKBkaFSsRYzYsHRFyThCXIlgvEYNENTkvAmY6KyOURUc3SzNZTS/8QAHAEAAwEBAQEBAQAAAAAAAAAAAgMEAQUABgcI/8QAPREAAgICAgEEAgIBAwMCBQALAAECEQMhEjEEBRMiQQZRMmEUI0JxBxUzgZEWJDRSoUNiscElFyY1cuHw/9oADAMBAAIRAxEAPwDoObWF/TSLI+N3YHvRDRSn6b3CwDfWacXvR5LGRkGzvSdrYHmJOBnBxX2s41tH5zdC73M9ufeRyI15wOc08sOrbt43iUyLgcGnSWix2QQq