Ֆեմիդա Դավթյան

ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ


Скачать книгу

քանի որ հիվանդ, անգլուխ բռնակալի միտքը կարճ էր, լուծումն էլ կարճ եղավ` ձեռնաշղթաներով։ Լեգիտիմ նախագահը ասելու բան չի ունեցել։ Ասում են բանասեր է, բայց բառերն էլ նրան լեգիտիմ չէին համարում։ Այդ պատճառով խոսքի դեմ խոսք չուներ։

      19

      Ֆեմիդայի նամակը զայրացրել էր թագակիր ավանակին և պատասխանը եղավ այն, որ վաղ առավոտից Երևանից եկած ԱԱԾ (անձնական ապահովության ծառայության) կոչված հիդրայի աշխատակիցները և խակ ջահելը քննիչ գործիք Թաթուլ Շուշանյանը տնօրենի սենյակում էին։

      Էդգարի մտնելուց հետո ձերբակալեցին…

      Նրա զուտ մարդկային բարոյական պահանջը վերածեցին քաղաքականության, ներկեցին քրեական և նա ու 10- ամյա որդին հայտնվեցին պետություն կոչված 6 գլխանի անգլուխ դևի մսաղաց ում…

      Շակալների լարած թակարդն առյուծ էր ընկել, էլ էգն ու որձը որն է։ Առյուծ էին բռնել գայլաղվեսային ոհմակով։

      Հիշում եմ Ֆեմիդայի ելույթը Իջևանի 1-ին ատյանի դատարանում.

      «Մեծն հայոց, մեծն արդարադատ հայոց դատարան, եթե դատարանը գտնում է, որ հանցագործ եմ, ուրեմն ընդունում եմ մեղադրանքը։ Մի՞թե հայոց ազգային հանճարը կարող է սխալվել։

      Հայոց նախագահի ընտրությունների նման ինձ մաքուր, անկաշառ պաշտոն էին տվել, իսկ ես շրջանցել եմ ՀՀ հիմնական օրենքը և կաշառք եմ վերցրել։ Ստացվում է, համակարգի մեջ լինելով, համակարգից դուրս եմ գործել։ Տավուշի մարզում, թեև գիտեք, որ առյուծ չկա, բայց պարզվում է, ես առյուծի կաթ էի խմել, դարձել համարձակ և գործել հավանաբար առանց հրամանի։ Այո', վերցրել եմ 300$ կաշառք 500$-ի փոխարեն։ Ես չէ, պատվեր տվողն էր այս անգամ բարիացել և կիրառեց զեղչերի քաղաքականություն։ ՈՒզում եմ, որ ինձ դատեն նրանք, ովքեր երբեք կաշառք չեն վերցրել։

      Պարոն դատավոր Սամվել Մուրադյանը, Իջևան մտնելով որպես դատավոր, համալսարանին կից հողատարածք նվեր ստացավ, նվերի օրենք, կաշառքի բացառում։ Դատախազ Վրեժ Առաքելյան, հորս դիակի դիմաց էլ փող առար, անունը դրեցիր հանցագործին բացահայտելու համար մաղարիչ։ Ես եմ

      20

      դատավորը և դատապարտում եմ այն ազգը, որը մարդկու-թյանը երբևէ հայտնի աղբի կրողն է, բոլոր ախտերի ու աղբերի կրողը։

      Մահ մազոխիզմին։

      Մահ այն ողորմելի ազգին, որի որձ բոռերը իրենց փեթակ նեկտար բերող մեղվին մեղադրում են նեկտար բերելու մեջ և մատնացույց անում այն փաստաթուղթը, որի մեջ գրված է, թե քաղցրը վնասում է շաքարախտով հիվանդին։ Այդպես միայն հայոց արդարադատ, քաղաքագետ միտքը կարող է հայտնագործություն անել` կարագի յուղոտ լինելու մասին գյուտ անելով։ Պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Այո՞: ՈՒրեմն մահ բոլոր այն հայերին, ովքեր կաշառք են վերցնում։

      Մաքուր Հայաստան։

      Ես մաքուր եմ ասում, դուք դատարկ եք հասկանում, իհարկե, քանի որ ՀՀ-ն կոռուպցիայի, նարկոբիզնեսի և տրաֆիկինգի գումարն է։

      Խնդրանքս և պահանջս է ելույթիս տեսագրությունը պահ-պանել։

      Այո', կաշառք եմ վերցրել այնպես, ինչպես բոլորը։ Ես համակարգի մեջ համակարգից դուրս գործել չէի կարող։

      Դուք իմ դատավորն եք, ես արդարադատության և համակարգի»։

      «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»… հավաստում է ժողովրդական իմաստությունը,բայց Ֆեմիդայի պարագայում այդպես չեղավ։

      Խելոքին, մաքուրին ու ուժեղին հաղթեցին անգրագետ ու խորամանկ, դավադիր ու խաբեբա միլիոնատերերը։ Փաստ է, որ մաքուր լինել չես կարող, երբ ողջ համակարգն է այդպիսին։ Ինչու՞։

      21

      …Բանտից դուրս գալուց հետո ֆաշիզմի հատուկ հալա-ծանքները հաջորդեցին իրար…

      Խունտայի