Նար-Դոս

Նոր մարդ


Скачать книгу

նի ծայրին պպզած, ինչ-որ կասկածելի լռություն էր պահպանում, և Խանբեգյանն զգաց, որ այս անգամ ևս, ինչպես քիչ չէր պատահել կնոջ մահից հետո, կիսասառ թեյ պիտի խմի: Տղան ու աղջիկը վաղուց խմել գնացել էին գիմնազիոն, սեղանը թողնելով ըստ սովորականին ամենաանկարգ դրության մեջ: Կինն այդ կողմից չափազանց կարգապահ էր, մաքրասեր և խստապահանջ, և նրա մահից հետո էր, որ այդ անկարգությունը մտել էր նրա տուն, որովհետև չկար այլևս մի եռանդուն, խնամոտ ձեռք, որ ամեն բան կարգադրեր, մաքրեր, տեղավորեր, հին դայակը, որ ջահել հասակից այդ տանն էր մեծացել, արդեն շատ էր պառավել և չէր կարողանում ամեն բանի հասնել, իսկ աղախինը, ծույլ լինելով, ավելի ևս ծուլացել էր տանտիկնոջ մահից հետո և առանց հրամանի ոչնչի չէր ուզում ձեռք տալ: Խանբեգյանը պահում էր նրւն միայն իր հավատարմության համար և վախենում էր նոր աղախին վարձել, որ գողություն չանի:

      – Խոզեր, կատարյալ խոզեր, – քրթմնջաց Խանբեգյանը որդու և աղջկա հասցեին, մի հրացայտ հայացք ձգելով սեղանի վրա, որի երեսը մի կատարյալ բաբելոնյան խառնակություն էր ներկայացնում, – բաժակ, ափսե, գդալ դանակ, պատառաքաղ, կծած հացի կտորներ, մատիտ, տետրակ, դասագիրք, լրագիր և հայտնի չէ, թե թեյի սեղանի հետ ի՛նչ կապ ունեցող ծամկալներ ու սանրեր, երեսի փոշու տուփ ու բամբակ և օծանելիքի մի սրվակ թափված էին իրար մեջ խառնիխուռն, ցաք ու ցրիվ սփռոցը ամբողջովին ծածկված էր հացի ու պանրի փշրանքով. մի տեղ թերխաշ ձվի կաթիլներ էին թափել, մի տեղ էլ թեյ էին շուռ տվել, որից սպիտակ սփռոցի այդ մասն ամբողջովին դեղնել էր:

      – Ո՛ւ, խոզե՛ր, խոզե՛ր, – արտասանեց Խանբեգյանն այս անգամ բարձրաձայն, որպես թե այդ խոզության հեղինակները նստած լինեին սեղանի մոտ, և բարկությունից մինչև անգամ կրճտացրեց ատամները:

      Սեղանի անկարգությունը դիտելուց հետո նա ձեռքի ափը դրեց ինքնաեռի փորի վրա և տեսավ, որ բոլորովին սառն է: Հանկարծ կատաղության այնպիսի պոռթկում զգաց կրծքի մեջ, որ քիչ մնաց բռունցքով տար և ինքնաեռը գլորեր հատակի վրա: Կատաղությամբ լի աչքերը փայլեցնելով, նա վրա ընկավ լամպի տակ հարմարեցրած էլեկտրական զանգակի կոճակին և սեղմեց ավելի ամուր ու ավելի երկար, քան պետք էր: Ու, սպասելով աղախնուն, սկսեց ջղային քայլվածքով անցուդարձ անել սենյակում, անդադար ցնցվելով զսպած կատաղությունից և ակամա հայհոյանքի բառեր թռցնելով բերնից:

      Սակայն աղախինն ուշանում էր:

      Խանբեգյանի կատաղությունը գագաթնակետին հասավ: Ձեռքերով ու ոտներով դես-դեն շպրտելով իր ճանապարհը կտրող աթոռները, եփած խեցգետնի պես կարմրատակած, նորից վեր ընկավ էլեկտրական զանգակի կոճակին և սկսեց սեղմել առաջվանից էլ ավելի ամուր ու երկարատև, միևնույն ժամանակ գոռալով այնպիսի բարձր, խռպոտ ու երկարատև ձայնով, որ կարծես մորթելիս լինեն.

      – Դունյա՛… Դունյաա՛… Դունյաա՛… Դունյաշաա՛…

      Աղախինը, – թխլիկ այտերով, կապույտ աչքերով, շեկ մազերով տասը-տասնհինգ տարեկան մի աղջիկ, – ներս պրծավ վախից սփրթնած, երևի կարծելով, թե պարոնն օգնություն է կանչում:

      – Ի՞նչ պատահեց, պարոն, ի՞նչ պատահեց, – կանչեց նա:

      Պարոնն իր երկարում եկ հասակով և հրացայտ աչքերով ցցվեց նրա առջև:

      – Ա՛յ ինչ, – ասաց նա պինդ սեղմած ատամների միջից և շրը՛փ, – իր երկայն ոսկրոտ ձեռքով մի ապտակ իջեցրեց նրա ձախ այտին: – Ա՛յ ինչ, – կրկնեց առանց շտապելու, և այս անգամ ապտակն իջավ աղախնու աջ այտին, որովհետև ձախը նա իսկույն ծածկեց ձեռքով:

      Աղախինն այս անգամ աջ այտն էլ ծածկեց մյուս ձեռքով, մի րոպե լուռ ու ծայր աստիճան ապշած նայեց պարոնի կատաղությունից ցնցվող կարմրատակած երեսին վարից վեր, որովհետև պարոնն իր հասակով գրեթե կիսով չափ բարձր էր նրանից, հետո պռոշ արավ երեխայի պես, աչքերը միանգամից լցվեցին արցունքով, և հանկարծ սկսեց լաց լինել` ոչ այնքան ցավից, որքան անսովոր վիրավորանքից, որ նա առաջին անգամն էր կրում պարոնի կողմից այնքան կոպիտ կերպով:

      Խանբեգյանը բռնեց նրա թևից, քարշ տվեց ինքնաեռի մոտ, նրա մի ձեռքը պոկեց այտից, կպցրեց ինքնաեռի սառը փորին և ասաց.

      – Սա թե՞յ է, որ պիտի խմեմ: Չեմ ասե՞լ, որ սառը թեյ չեմ սիրում: Չեմ ասե՞լ, որ իմ խմելու ժամանակ ինքնաեռը միշտ տաք պիտի լինի: Ասել եմ, չէ՞: Հարյուր անգամ կրկնել եմ, չէ՞: Թե խուլ ես, ասա, ականջդ պոկեմ, որ լսես:

      Եվ Խանբեգյանն այս խոսքերի հետ նրա ականջն առավ իր բութ մատի ու ցուցամատի մեջ, ոլորեց ու քաշեց:

      Աղախինն այս անգամ սաստիկ ցավից նախ մի ճիչ արձակեց, հետո սկսեց բարձրաձայն հեկեկալ:

      – Սո՛ւս, ձա՛յնդ, զզվե՛լի քած, – աղաղակեց Խանբեգյանը, ոտը զարկելով հատակին: – Ես անկարգություն չեմ սիրում: Մի բան որ ասում եմ, պե՛տք է կատարվի: Տիրուհիդ որ մեռավ, կարծում ես, որ դու էլ ազատվեցի՞ր քո պարտականություններից: նայիր այստեղ, – ցույց տվավ նա սեղանը, – ո՞ւմ պարտականությունն է այս բոլորը հավաքել, կարգի դնել: Ասենք՝ Կատյան ու Վանյուշը խոզեր են, դո՞ւ ինչ ես մտածում: Թե՞ կարծում ես ինձ շատ է դուր գալիս այս խոզությունը: Թե ծառայում ես, օրինավոր ծառայիր, իսկ թե չես ուզում, կարող ես հենց այս րոպեին հաշիվդ առնել և կորչել, к черту. ես ձրի հաց ոչ ոքի չեմ ուտեցում:

      Բոլոր մաղձը աղախնու վրա թափելուց հետո Խանբեգյանի ցասումը մի քիչ նստեց, և նա սկսեց արագ-արագ անցուդարձ անել սենյակում, որի ժամանակ նրա երկար խալաթի լայն փեշերը բաց ու խուփ էին լինում և երևան հանում սպիտակ ներքնաշորն ու փափուկ ոսկեկար մուճակները:

      Դունյան կանգնած էր ինքնաեռի մոտ և, գոգնոցի փեշն աչքերին սեղմած, շարունակում էր հեծկլտալ: Այն ականջը, որ իր ոսկրո՛տ մատներով ոլորել և ձիգ էր տվել պարոնը, ճակնդեղի գույն էր ստացել:

      Սենյակի երկայնքը չափելիս Խանբեգյանը հանկարծ կանգ առավ նրա առջև և ասաց.

      – Հետո. քանի՞ անգամ պետք է զանգ տամ, որ դու բարեհաճես մտնել: Հը՞, ասա՛:

      – Զանգի