երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.
–Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£
Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ– էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£
–Բժշկուհի՞ է ձեր մայրիկը,– ասում եմ ես£
–Այո,– իմ անսպասելի հարցից զարմացած, պատասխանում է Արգինան£– Ներքին հիվանդությունների մասնագետ է հանրապետական հիվանդանոցում£
–Իսկ ձեր հայրի՞կը,– հենց այնպես հարցնում եմ ես:
Արգինան կրկին զարմանքով նայում է ինձ, ասես փորձելով հասկանալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իմ անիմաստ հարցերը£
–Իսկ քո ինչի՞ն է պետք,– հարցնում է նա վերջապես£
Իհարկե, նրան հո չես ասի, թե ինչու տվեցիր այդ հարցերը, դրա համար էլ լռում եմ£
–Ես հայր չունեմ, Աբիկ®– ուշացումով արձագանքում է Արգինան£– Նա օդանավի մեխանիկ էր քաղաքացիական ավիացիայում£ Հերթական մի թռիչքի ժամանակ ուղևորներից երկու հոգի զինված մտնում են օդաչուական խցիկ և ստիպում խախտել սահմանը£ Հայրս ու մատուցողուհին զոհվում են, սակայն բանդիտներին այդպես էլ չի հաջողվում անցնել պետական սահմանը£
Տնամերձ այգիներից այն կողմ` ձորում, կամացուկ խոխոջում-հառաչում է մեր Բարակ ջուր գետը, և նրա ձայնը հնչում է վշտաբեկ. վըշ-շ-շ, վըշ-շ-շ® Ասես հասկանում է ամեն ինչ£
–Մինչև հիմա էլ օդանավի հեռավոր ձայն լսելիս, մայրս նայում է երկնքին£
–Ինչո՞ւ£
–Սպասում է երևի®
Իմ հայացքը հանդիպում է Արգինայի թախծանուշ աչքերին£
Ու թե հետո էլ ինչ կարելի է ասել՝ չգիտեմ£ Արգինան երևի հասկանում է իմ վիճակը£
–Դու խղճո՞ւմ ես ինձ, Աբիկ,– հարցնում է նա£
–Այո,– ասում եմ ես, սիրտ չանելով նայել Արգինային£
–Իսկ, այ, դա արդեն պետք չէ£ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս£ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ£
–Այո£
Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ «այո»-ից բացի£ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն£ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ®
–Դու արդեն մեծ տղա ես, Աբիկ,– կամացուկ ասում է Արգինան£– Դու ամեն ինչ պետք է հասկանաս£
Ես քիչ է մնում ճչամ՝ ախր, ես ամեն, ամեն ինչ հասկանում եմ, միայն կարգին բացատրել չեմ կարողանում£ Սակայն առաջվա պես, ասես ոնց որ լարած թութակ, կրկնում եմ.
–Այո®
Արգինան հանկարծ ջերմագորով ժպտալով, ասում է.
–Դու կուզենայի՞ր իմ եղբայրը լինել£
–Իհարկե,–