զգում էր, որ կինը երկարաձգում է հաճույքը, նա ավելի ուժգին սեղմեց նրան, շուրթերով գտավ բերանը… Տղան միշտ մոլեգին էր, դա դուր էր գալիս կնոջը, շուրթերը պինդ էին. դա դուր էր գալիս կնոջը… ''Սիրելիս, սիրելիս, սիրելիս,– հևոցով շշնջում էր տղան,– Ես սիրում եմ քեզ, մի՞թե կասկածում ես''։
… Տղան հոգնած պառկել էր ավազին, դեմքը դեպի երկինք։ Կինը նստել էր նրա կողքին, ձեռքերով գրկել ծնկները
– Ես ճիշտ չէի ասում,– խոսեց տղան։ – Կատակում էի, ինձ թվում է, ես արդեն ոչ ոքի սիրել չեմ կարող… Երբ դու իմ կողքին ես, շուրջն իմ այլևս ոչինչ չեմ նկատում, այլ պարզապես զմայվում, գերվում, հպարտանում եմ քեզանով ու քո սիրով: Աշխհարիս երեսին յոթ հրաշքլիք կա, բայց կա մեկը ևս, ութերորդը, դու ես այդ ութերորդ հրաշալիքը՝ ամենից էկզոտիկն ու ամենից գեղեցիկը… Պիտի ամուսնանամ,– կրկնեց նա,– բայց ինձ թվում է, որ իմ և նրա միջև պիտի լինես դու… Ես նրա մեջ պիտի որոնեմ քեզ ու չպիտի գտնեմ … Ես դա գիտեմ…
''Ես նրան խանգարում եմ,– մտածում էր կինը,– նա իմ պատճառով չի ամուսնանում։ Կհեռանամ, ինչո՞ւ խանգարեմ…''։ Նա մատներով հանդարտ շոյում էր տղայի դեմքը, մատները երկար պահում էր տղայի տաք շուրթերի վրա։
–Իսկ դու նրան սիրո՞ւմ ես (տղայի խոսքը կնոջ ամուսնու մասին էր)։
–Չգիտեմ,– հանգիստ ասաց կինը։– Մինչև քեզ՝ թվում էր այո։ Իսկ հիմա չգիտեմ։ Ինքը ինձ սիրում է։ Դա նրան կուրացնում է և մտքով անգամ չի անցնում, որ ես կարող եմ դավաճանել նրան, սիրել ուրիշի։ Մեզ մոտ, տպարանում, գիտեն, որ ես սիրում եմ քեզ։ Քո ինչ-որ մի գիրք աղջիկներից մեկը գտավ ինձ համար։ Այնտեղ, տպագրական մեքենաների աղմուկի մեջ, ես քո մասին եմ մտածում, ճանապարհին, ավտոբուսում, քո մասին եմ մտածում… Իսկ նա կարծում է, թե ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։
–Բաժավիր, – հենց այնպես ասաց տղան։
–Իսկ հետո՞։
–Միասին կգնանք ուրիշ քաղաք:
Կինն իհարկե, հասկանում էր, որ այդպես լինել չի կարող։ Հիմա նա այդ բառերն ասում է, ճիշտ է, բայց չի լինի։ Դա չի լինի։ ''Իմ և նրա միջև անդունդներ կան: Նա հիմա դա չի հասկանում''։ Այդ մասին էր մտածում կինը, սակայն ուրիշ բան ասաց.
–Նա առանց ինձ չի կարող։ Նավթային ինժեներ է, ծովում է աշխատում։ Երբեմն երկու շաբթով չի գալիս։ Ու այդ ընթացքում տասը-տասնհինգ նամակ է գրում։ Դու դա պատկերացնո՞ւմ ես։ Ընկերուհիներս երևի նախանձում են, չհասկանալով, որ ուրիշի կյանքը միշտ էլ գրավիչ է թվում ուրիշին, բայց ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ: Իմ ծանոթներից մեկը ճիշտ է ասում, որ ուրիշի կյանքը ուրիշի պատուհանի է նման, որովհետև, եթե նույնիսկ այնտեղ, պատուհանագոգին ծաղիկներ են, դա դեռ չի նշանակում, թե ներսում դրախտ է: Ես գիտեմ,– շարունակեց դառնագին,– նա կխելագարվի… Իսկ երեխաները…– Կինը մի պահ լռեց։ – Չէ, էլ չենք հանդիպի, վերջին անգամն է սա։
Նրանք մոտ էին և անդորր էր։ Եվ ջրերը ծփում էին, մեղմիվ շառաչում էին։ Եվ հորիզոնից– հորիզոն ձգված էր ծովը, ծովը սև, համատարած ցել էր թվում, ցելը փայլկտում էր աստղալույսի տակ։ Եվ լուսինը, որ նոր էր ելել ծովի այն կողմից, արահետ էր ձգել սև ցելերի վրայով։
–Երանի չհանդիպեինք,– լռությունը խախտեց կինը։– Այնպես հեշտ էր ապրելը։ Շատ եմ մտածել այդ մասին։ Ինչո՞ւ հանդիպեցինք։ Հիշո՞ւմ ես մեր հանդիպումը ընկերոջդ տանը։ Երբ մենակ էինք։ Հիշո՞ւմ ես։
–Այո։
–Հետո ես լաց եղա… Ախր, ես այդպես չէի ուզում… Պարզապես չէի