նրանից երբեք չէին սպասում£
– Եվ շատ էլ լավ ենք արել, որ պայմանավորվել ենք, – ճղրտաց մայրը£– Իսկ ինչի՞ համար ենք արել դա£ Որպեսզի քեզ նման հիմարը լավ ապրուստ ունենա£ Որպեսզի ստիպված չլինես վիզ ծռել ուրիշի առաջ£ Գալու է, գալու է էդ օրը, երկու ձեռքով գլուխդ թակելու ես քո էդ սիրո համար, բայց ուշ է լինելու®
– Աղչի, – սաստեց նրան ամուսինը, – սպասիր, էն չես ասում, ինչ հարկավոր է£ Թող սիրի, սիրելով պսակվի£ Միայն թե ինձ ասա, Աստղիկն ինչո՞վ է պակաս քո էդ Սուրենի աղջկանից£ Նա ինչ է, քո՞ռ է, քաչա՞լ է£ Որ նայում ես՝ ոնց որ մի հուրի-փերի, ազնվությամբ եմ ասում, մեր էս վերի գյուղարանքում նրա նման աղջիկ չեմ տեսել£ Եվ քաղաքում էլ ապրում է, ոչ թե քո էս աղջիկների նման՝ ամռանն ու աշնանը՝ հանդերում, ձմռանն ու գարնանը՝ ձյուն ու ցեխի մեջ կորած£
– Այդպիսիներն ինձ ավելի են դուր գալիս, – համառորեն ասաց Կարենը:
Նրա վրա հոր խոսքերը ազդեցություն չունեցան, որովհետև անխելք մարդն անգամ կհասկանար, որ դա անհաջող փորձ էր՝ սքողել կնոջ չափից դուրս բացարձակ ասված խոսքերը. քանզի հիմնական միտքը հենց պարունակում էր նրա բառերում. մայրն ուզում էր խնամիանալ իր մի հեռու ազգականի հետ, որը խոստացել էր աղջկա օժիտի հետ միասին ավտոմեքենա նվիրել ապագա փեսային, իսկ հարսանիքից հետո նորապսակների համար սեփական առանձնատուն կառուցել քաղաքում (այդ ազգականն ապրում էր մարզկենտրոնում, ինչ որ պետ էր յուղի գործարանում, և կասկած չկար, որ նա անպայման կկատարի իր խոստումը. Աստղիկը նրա միակ աղջիկն էր, սովորում էր օտար լեզուների ինստիտուտի առաջին կուրսում և, իմիջիայլոց, անտարբեր չէր Կարենի նկատմամբ, որը, սակայն, նրան պարզապես վերաբերվում էր որպես հեռու ազգականի, ոչ ավել£
– Ձյուն ու ցեխի մեջ կորածներն ինձ ավլի են դուր գալիս, – կրկնեց Կարենը£– Իսկ առանձնատունն ու մեքենան ինձ պետք չեն£ Տուն՝ մենք ունենք, իսկ ինչ մնում է մեքենային, առանց դրան էլ կարելի է ապրել£
– Սուրենի աղջիկն իմ տուն չի մտնելու, – նորից ճղրտաց մայրը£– Ես ու հերդ նրա համար չենք տարիներով տուն ու տեղ դրել, որպեսզի նա գա տիրություն անի էստեղ£ Նրա ոտն էս տանը չի լինելու£
– Ինչո՞ւ, – գունատվեց Կարենըը£– Որովհետև հարուստ ընտանիքից չէ, դիպլոմ չունի, և պարզ չէ՝ կունենա՞ երբևէ£ Այո՞£
– Այո, – շուրթերը սեղմած գլխով արեց մայրը£
– Որ դու դիպլոմ ունես, ինչի՞ է պետք£ Գոնե մի օր աշխատե՞լ ես կյանքում£
– Չեմ աշխատել, որովհետև դրա կարիքը չենք զգում£ Ամուսինս աշխատում է£
– Ամուսինդ հասարակ անտառապահ է՝ ութսուներկու ռուբլի աշխատավարձով®
– Հասարակ անտառապահ է, բայց ամբողջ շրջանը ճանաչում, հարգում է նրան£
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.