Ваграм Амаякович Оганджанян

Թավշյա փափուկ բարձ


Скачать книгу

Մի ծեր ձկնորս մի ոսկե ձկնիկ է բռնում ծովափին:

       Ձկնիկին ասում է.

      – Հը, բաց թողնե՞մ քեզ, գնաս ապրե՜ս, կյանք վայելե՜ս…

      – Չէ՛ ախպեր,–ասում է,– լավ է տար` կնոջդ, զոքանչիդ հետ գլուխս կերեք, որ պրծնեմ ձեր մուննաթից ու ձեզանից:

      14.11.2017 թ.

      Դարդոտ ընկերները

      Ցուցափեղկին դրած օրացույցը գանգատվում է.

      – Իմ կյանքն էլ կյանք չի: Պատից կախում են ու տարվա ամեն մի օր սրտիցս մի հարազատ թերթիկ են պոկում, իսկ երբ թերթիկներս Ամանորի նախօրեին վերջանում են, անխղճորեն ինձ աղբարկղն են նետում:

      – Է՜հ, դարդերս իրար մի տուր, եղբա՛յր,– արձագանքում է զուգարանի թուղթը:

      30.12.2017 թ.

       Նոր վարորդ

       Հիմնարկի պետը իր ավտովարորդին.

      – Հը, Վաղո՛, աշխատանքդ դու՞րդ գալիս է, ուրախ չե՞ս, որ մոտս ես աշխատում:

      – Է՜հ, չգիտեմ, շեֆ ջան:

      – Արա՛, բայց զարմանալի մարդ ես դու: Իմ տան մոտ մի տուն էլ քեզ համար եմ կառուցել: Աշխատավարձդ համարյա իմ տեղակալների չափ է: Երեխաներիդ լավագույն համալսարաններում տեղավորել եմ: Ամեն տարի ինձ հետ մի երկիր ես թռնում հանգստանալու: Էլ Դուբայ, էլ Մալդիվյան ու Կարիբյան ծովի կղզիներ, Թայլանդ, Հունաստան, Հնդկաստան: Չգիտեմ էլ որտեղ չենք եղել: Այ հիմա էլ մեզ համար Կարմիր ծովի ափին պառկած հանգստանում ենք, աղջիկները կան, խմիչքը՝ ինչքան սիրտդ կուզե: Այ ընկեր, ինչի՞ց ես դժգոհ, ի՞նչդ է պակաս…

      – Դեհ, շեֆ ջան, ասում եմ գուցե՞ մեզ համար մի նոր վարորդ էլ վերցնենք…

      24.01.2018 թ.

      Կեքսը

      – Պապի ո՞նց ես, ո՞նց է տատիկը։

      – Է՜հ, բալա, ի՞նչ ասեմ։ Ես, ոչինչ, լավ եմ, բայց դե մեր պառավը լավ չի՝ էլ լավ չի լսում ու մոռացկոտ է դառել։ Երեկ էնքա՜ն կեքս էր թխել, ասում էր. «Կե՛ր, սիրտդ շատ էր ուզում»։ Ախր ո՞նց ուտեմ, որ իզժոգ ունեմ դրանից։

      3.02.2018 թ.

       Սոցիալիզմի հաջորդ փուլերը

       Ահա սոցիալիզմի և հետխորհրդային երկրների զարգացման 4 հաջորդական փուլերը.

      – անձի պաշտմունք;

      – տանձի պաշտմունք;

      – գանձի պաշտմունք;

      – սանձի պաշտմունք։

       Հ.Գ. Խիյարի պաշտմունքն ու նման մասնավոր դեպքերը նկատի չեն առված։

       05.02.2018 թ.

      ՀՅԴԿ–ի շենքի մոտ

      Արցախցի մի պապիկ իր հին ու քրքրված Ժիգուլի–01–ով հազիվ Երևան է հասնում ու կանգ է առնում ՀՅԴԿ–ի շենքի շեմին։

      – Ա՛յ պապի, ի՞նչ ես էստեղ կանգ առել, ավտոդ հեռացրու այստեղից, չի կարելի,– վրդովված կարգադրում է պահակը։

      – Բալա ջան, էրկան հղեցում եկալ, ստեղ չը՞ն մաշինին յեղը փոխում։

      23.03.2018 թ.

      Մեդալները

      Մի նախագահ, հեռանալուց առաջ 2 միլիոն հերոսի մեդալ է պատվեր տալիս ու բաժանում է իր բոլոր քաղաքացիներին՝ ահել ու ջահելի։

      – Էս ինչի՞ համար է,– զարմացած հարցնում է ժողովուրդը։

      – Որ այսքան տարիներ դիմացել եք իմ ղեկավարությանը։

      – Բա էդ ութն էլ ի՞նչի քո դոշից ես կախել։

       Ասում է.

      – Որ հիշեմ, քանի ժամկետներով էիք ինձ ընտրել։

      25.03.2018 թ.

       Ճիճուն

       Մի շատ ագահ, աչքը ծակ ու անկուշտ իշխանավոր է լինում, չի դադարում լափել: Ախորժակն էլ օրեցօր մեծանում է: Մարդիկ ասում են. «Որ այսպես գնա, մեզ էլ ու երկիրն էլ է լափելու»: Հնար են ճարում ու բժիշկ կանչում, որ անկշտության պատճառը իմանան՝ այդ հիվանդագին ագահության:

       Բժիշկը զննում ու ասում է, որ մանկուց ճիճու ունի, դրանից է որ չի կշտանում: Մի դեղ է նշանակում ու գնում:

       Դեղը տալիս էն էս իշխանավորին, որ բուժեն, մեռնում է:

       Պարզվում է, որ մի ճիճու էլ ինքն էր:

      22.04.2018 թ.

      Ծամոնը

       Մի իշխանավոր ավելի բարձր պաշտոն է ստանում: Երբ առաջին անգամ նստում է իր աթոռին ու ելնում է, աթոռից մի ծամոնի կտոր է կպնում հետույքին ու աղտոտում է նոր, թանկարժեք շալվարը: Սա բարկացած կանչում է իր տեղակալին ու հարցնում է, թե «ինչու՞ աթոռը, մինչ իր գալը, չեն մաքրել ծամոնից»:

      – Շեֆ, ջան,–համարձակվում է խոսել տեղակալը,– սա ծամոն չէ, այլ մեր նախկին պետն է, ոչ մի կերպ չէր ուզում պոկվել իր սիրած աթոռից ու թոշակի գնար, ծամոն դարձավ ու այդպես էլ կպած մնաց աթոռին:

      22.04.2018 թ.

      Աղբարկղների զվարճանքը

       Երևանի թաղամասերից մեկում, ճանճերը գլխներին հավաքած, երկու կիսադատարկ աղբի կոնտեյներ զրույց են անում։ Մեկը ասում է.

      – Բայց, գիտե՞ս, որ Կիևի մայդանի ժամանակ մեր կոլեգաները այս օրերը ավելի զվարճալի էին անցկացնում, էլ դեպուտատ, էլ նախարար, իշխանավորնե՜ր, ում ասես ընդունում էին։

      – Ախպոր պես, թարգի,– խոսում է մյուսը,– արժե՞ մի քանի րոպե զվարճանքի համար այդքան աղտոտվել։

      30.04.2018 թ.

      Մարդու գինը

       Շատ հայերի մոտ մի գեշ սովորություն կա՝ ամեն ինչ չափել փողով։

       Ուրեմն,