Էդուարդ Գրիգորյան

Խնդուն օրերի թույնը բոսոր


Скачать книгу

եմ ես՝ ժողովրդի թշնամիների ժառանգ։ Սակայն, շատ փոքրիկ հույսի նշույլ, որ գլխավոր խմբագիրը մատնիչ չէր, այնուամենայնիվ կար։ Կար ցանկություն` համոզվել, որ իր փոքր ժողովրդի զավակների ճակատագրով նրա մտահոգությունն անկեղծ էր՝ իրակա՛ն։

      Օրերն անցնում, թռչում էին անասելի արագությամբ։ Ինձ ոչ մեկը չէր անհանգստացնում, ոչ մի տեղ չէին կանչում, և դա ավելի տագնապահույզ էր։ Ես շարունակում էի գրել իմ պատմվածքները` հստակ գիտակցելով, որ նրանք դատապարտված են անգոյության։ Հետզհետե իմ այդ տագնապներն ու անհանգստություններն անցան` տեղի տալով մտքին, որ կարծես բարեհաջող ավարտ է ունեցել իմ այդ անմիտ արկածախնդրությունը, և ես վերսկսեցի լիաթոք շնչել ու գոյատևել իմ սովորական խաղաղ կյանքով՝ սթրեսներից ու ցնցումներից զուրկ, բայց ներքին լարվածությամբ՝ պատրաստ իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր ընթացքին։

      Նրանք իմ պապիկին, բարբարոսաբար տարել էին 37-ին, դասախոսության ժամանակ՝ թույլ չտալով ավարտել այն, իր ուսանողների աչքի առաջ, միտումնավո՛ր, որպեսզի նվաստացնեն. մարդակերի հոգեբանություն, որը գիտնականին ընկալում է` որպես սննդամթերք, գաստրոնոմիական պարեն և ոչինչ առավել։ Միակ բանը, որ թույլատրել էին պապիկիս, այն է՝ ճանապարհին թեքվել տուն և վերցնել ձեռագրերը, իր անավարտ վեպը։ Ի՞նչ իմանար խեղճ պապս, որ իր ձեռագրերն ու անավարտ վեպն էլ իր հետ միասին կանէանան, կփոշիանան հավերժ, և ի՞նչ անուն տալ այն երկրին, որը գողացել էր պապիկիս մտքերը՝ զրկելով ինձ նրանց մեջ խորասուզվելու, նրա հետ մեկուսանալու իմ ժառանգական իրավունքից։

      – Ես բողոք եմ ստացել, – որոշ ժամանակ անց, երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և վտանգն անցել է անդարձ, ինձ դիմեց թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարը՝ ցածրահասակ, բարակ բեղերով մի անձնավորություն, որն իր ճաղատությունը հմտորեն թաքցնում էր այն մազերի շնորհիվ, որոնք լիուլի աճում էին նրա պստլիկ գլխի հետին և կողային մասերում, որոնցով, կանոնավոր կերպով, առաջ և կող տանել-բերելով, ստեղծում էր արտասովոր մի սանրվածք, առատորեն սոսնձելով թատերական սոսնձով՝ կայունության համար, որպեսզի նրանք չծածանվեն քամիներից` մերկացնելով նրա ճաղատությունը, քամիներ, որոնք հաճախակի էին հյուրընկալվում կիրճերում սեղմված, բարձր լեռների ստորոտում, դանդաղահոս գետի երկայնքով սփռված մեր քաղաքում։

      – Ես ահազանգ եմ ստացել, որ դու հակախորհրդային պատմվածք ես գրել, – ասաց մի մարդ, ով, թերթերի վերջին էջից բացի, ոչինչ չէր կարդացել երբևէ։

      – Մի՞թե, – հարցրեցի ես։

      – Այո՛: Ազդանշանը եկել, տեղ է հասել, ես չվստահելու պատճառ, առավել ևս չարձագանքելու իրավունք չունեմ, թեպետ, ինքս չեմ կարդացել քո պատմվածքը, ճիշտ կլիներ ազդանշանին նաև պատմվածքիդ պատճեն կցել, սակայն վերևներում շատ ավելի լավ գիտեն, թե ինչն-ինչպես է արվում, իսկ քեզ, ահա թե ինչ կասեմ, հիմարություն մի արա, զբաղվիր իրական գործով՝ նայիր ինձ, ես սկսել եմ զրոյից, երիտասարդությանս տարիներին նույնիսկ ստիպված եմ եղել թղթե տոպրակներ սոսնձել գոյությունս մի կերպ պահպանելու համար։

      – Ոչ բոլորին է տրված սոսնձելու ունակություն, դա Աստծո պարգև է, – ասացի ես։

      – Գուցեև այդպես, ուղղակի ուզում եմ ասել, որ նախկինում ես տոպրակներ էի սոսնձում, իսկ այժմ մի ամբողջ թատրոնի կուսակցական