Լևոն Ոսկանի Ադյան

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)


Скачать книгу

բացում եմ աչքերս, մի ձեռքով թեթևակի գրկում եմ Արգինային, ուզում եմ համբուրել նրան, սակայն չեմ համարձակվում£

      –Դու չէիր քնեել, չէ՞, Աբիկ,– հարցնում է նա, առանց ետ քաշվելու£

      –Ոչ,– պատասխանում եմ ես դողդոջուն ձայնով£– Չէի քնել£ Դու այդ որտե՞ղ էիր այսքան ժամանակ,– հարցնում եմ ես՝ աչքերս դարձնելով մի կողմ£

      Նա իմ հարցին չի պատասխանում£

      –Աբիկ,– ասում է նա,– կարո՞ղ ես հաշվել՝ ինչքա՞ն է մնացել մինչև աշուն£

      –Ի՞նչ մի դժվար բան է դա£ Ուղիղ չորս ամիս£

      –Դու երջանիկ ես, Աբիկ, քեզ համար չորս ամիսը պարզապես չորս ամիս է, և վերջ£

      –Իսկ քե՞զ համար,– հարցնում եմ ես, զգալով, թե ինչպես է թրթռում սիրտս:

      –Ինձ համար®,– Արգինան մի պահ մտածում է£– Ինձ համար՝ մի ամբողջ հավիտենակունություն£

      10.

      Այդ գիշեր նա ուշ պառկեց£ Գրավորներ էր ստուգում, բայց պառկեց թե չէ՝ անմիջապես քնեց£ Ես միշտ էլ զարմանում եմ վայրկյանպես քնով անցնելու նրա հմտության վրա£ Ես այդպես չեմ կարողանում՝ մի կողքից մյուսն եմ շրջվում, նորից ու նորից վերհիշում եմ այն ամենը, ինչ տեսա ու լսեցի այնտեղ՝ ձորամերձ այգու ծառերի տակ, սակայն, միևնույն է, քնել չեմ կարողանում£ Իմ լուսամուտից երևում է երկնքի մի ծայրը, բայց երկնքի այդ մասը դեռևս պատված է ամպերով և նայելու բան չկա այնտեղ£ Սենյակը տոթ է, երևի անձրև է գալու£ Ես ուզում եմ ելնել, բացել օդանցքը, բայց վախենում եմ Արգինան արթնանա£ Ես կրկին ամուր փակում եմ աչքերս՝ ձգտելով մի կերպ քնով անցնել£ Եվ հանկարծ այդ պահին կալատեղերից ինչ-որ տագնապալից ձայն, փշրելով գարնանային խոր լռությունը, տարածվում է քնած գյուղի վրա£

      –Է հե-հե-հե-ե-ե¯յ®

      Այդ անակնկալ աղաղակից ասես սառչում է արյունս, ես արագ նստում եմ անկողնում և սարսափով բռնված նայում շուրջս£

      –Էհե-հե-ե-ե¯յ®– տղամարդու ահասարսուռ կանչը կրկին արձագանքվում, քառապատկվում է լեռներում ու անդնդախոր մթին ձորերում£

      Ես իջնում եմ մահճակալից, վազում եմ Արգինայի մոտ և սկսում ցնցել նրա ուսը.

      –Արգինա, վեր կաց£

      Արգինան բացում է աչքերը և նայում ինձ՝ զարմացած, ոչինչ չհասկանալով£ Հետո, հանկարծ ցած թռչելով մահճակալից, նա նետվում է դեպի պատշգամբ£ Ես միայն հիմա եմ նկատում, որ չարագույժ հրացոլքը դրսում բռնել է ամբողջ երկինքը£ Արգինան բազկաթոռի վրայից համարյա պոկում է իր զգեստը, այն նույնը, երկնակապույտը, արագորեն հագնում է այն և ասում է շնչաբեկ ձայնով.

      –Աբիկ, այնտեղ, գյուղամիջում® այրվում է հիվանդանոցը®

      Նա տնից սրընթաց դուրս է վազում, իր ետևից շրխկոցով ծածկելով դուռը£ Ես նույնպես, հասցնելով մի կերպ հագնել շալվարս, անմիջապես վազում եմ փողոց, սլանում դեպի հիվանդանոց, չէ որ մայրիկս նույնպես այնտեղ է: Բոլոր թաղամասերից՝ հեռու և մոտիկ, տագնապահույզ գոչյուններով, ձեռքերին վառվող ջահեր՝ դեպի գյուղամեջ են վազում մարդիկ£ Իսկ հիվանդանոցը ճարճատում է բոցերի մեջ, կրակի լեզվակները լուսամուտների փեղկերը լիզելով սողոսկում են ներս£

      –Երեխաները, երեխաներն այնտեղ են, երկրորդ հարկում,– լսում եմ ես ինչ-որ մեկի աղեկտուր ձայնը£

      Հիվանդանոցի գլխավոր մուտքով ու առաջին հարկի լուսամուտներից հապշտապ դուրս են բերում հիվանդներին՝ անթացուպերով, իրար հենված£ Աղմուկ, իրարանցում է, լաց ու հառաչանք, այդ ձայներից ու կրակի կատաղի ճայթյուններից երկիր