բայց ցույց չտվեց, ասաց. «Այան քե մատաղ, գուցե նա մեղավոր չի, կյանքում միշտ չի, որ մարդ կարող է անել էն, ինչ սիրտն է ուզում, պատահում է, որ ամեն ինչ հակառակ մարդու ուզածի է դասավորվում»£ «Բայց չէ՞ որ նա մեզ լքեց,– առարկեցի ես,– և° ինձ, և° քեզ»£ Մեծ մայրս տարուբերեց գլուխը, դառը քմծիծաղ տվեց, ասաց. «Վայ էն մարդուն, որի կնիկը նախշուն կլինի»£ Նրա ասածն ինձ անհասկանալի էր, թեպետ վեցերորդ դասարանի աշակերտ էի արդեն£ Այնուամենայնիվ ասացի. «Հետո՞ ինչ»£ Մեծ մայս ժպտաց£ Բայց անուրախ ժպիտ էր դա£ «Էն, որ նախշուն կնիկը կարմիր խնձոր է, քարով տվող շատ կլինի,– ուշացումով արձագանքեց նա£– Մերդ գիտե՞ս ինչպիսին էր, երբ հորդ հետ եկան գերությունից£ Նա առաջին ռուսն էր մեր գյուղում, բոլորը ապշած նայում էին£ Բոյը բարձր, մազերը շեկ, ծիծաղը բերանին£ Որ խոսում էր, ոնց որ թե երգ էր ասում՝ էնքան դուրալի էր ձենը, չնայած լեզուն չէինք հասկանում£ Բայց դե շուտով ինքն արդեն մեզնից ավելի լավ էր խոսում հայերեն£ Հա, շատ էր սիրուն, սաղ գյուղի բերանը մնացել էր բաց®– Նա մի պահ մտածեց և ասաց.– Իսկ հետո էնպես ստացվեց, որ կապվեց քաղաքից եկած էդ երկրաբանի հետ»£ «Իսկ դու ասում ես, թե գուցե մեղավոր չի»,– դարձյալ առարկեցի ես£ «Մեղավոր է, թե մեղավոր չի, հիմի արդեն անցած է,– տխուր ասաց նա,– բայց էն ժամանակ շատ ծանր ազդեց ինձ վրա£ Գյուղի հիվանդանոցում բուժքույր էր, էդ երկրաբանն անտառում ծառի տակ էր ընկել, թե ինչ՝ ոտքը վնասված բերել էին հիվանդանոց£ Էնտեղ էլ կապվեցին£ Լսեցի ու ոնց որ եռացած ջուր թափեն գլխիս£ Ուղիղ գնացի աշխատանքի տեղը£ «Տկլորը բարձրացավ սարը, սարի անունը խայտառակ արեց, ասացի£ Գնա որտեղ ուզում ես, ես հարյուր տարի նամուս չեմ պահել, որ դու երկու օրում ցեխոտես»£ Էդպես եղավ, էդ երկրաբանի հետ գնացին քաղաք£ Որոշ ժամանակ անց քեզ բերեց, թողեց ինձ մոտ»£
Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս£ Ո՞րն է նրա մեղքը£ Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց£ Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում£ Մի՞թե նա քաղաքում մնացող է£ Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ£ Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»£ Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ էլ եմ շատ գոհ, բայց մնալ չեմ կարա, տար, թե չէ մեռնելու եմ, գլխիդ հոգս դառնամ»£ «Կմեռնես, քաղաքում կթաղենք»,– գրկելով ուսերը, կատակով ասացի ես£ «Չէ, չէ, չէ, տար, այան մատաղ, թե ինձ հարգում ես, տար»,– ասաց նա և մեղմաձայն մրմնջաց.
Որ մեռնեմ, տարեք Արչաձոր թաղեք,
Թող մոտս լինեն իմ լեռ ու սարս,
Էհ, ի¯նչ արած, թե տար չունի քարս
Էնտեղ են թաղված ախպերս, մարըս®
Նրա սիրտն, այո, նրան քաշում էր գյուղ, այնտեղ ամեն մի քար, ամեն մի ծառ հիշեցնում էր որդիներին£ Նա ուզում էր այնտեղ լինել, միայն այնտեղ, հուշերի հարազատ աշխարհում®
…Վերջին անգամ® Վերջին անգամ որդիներին՝ Վաղարշակին ու Արամին, ռազմաճակատ ճանապարհելուց հետո գնացին կալեր, կալսեցին մինչև ուշ, Հովհաննեսն էլ իր հետ էր, Հովհաննեսը եզներն արձակեց կամներից, Մնացականը եզները քշեց հանդ, իսկ ինքը կանանց հետ քայլեց դեպի տուն՝ շարունակ նայելով