Լևոն Ոսկանի Ադյան

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)


Скачать книгу

թույլտվություն վերցրեց, տղայի՝ Մանվելի բեռնատարով տարավ£ Ներքևի գյուղերում սրանք շրջկենտրոն գնացող մի թուրք դասատու են վերցնում£ Բայց չեն ասում, որ թափքում դագաղ կա, էդ էլ դագաղ ու մեռելից սաստիկ վախեցող էշի գլուխ£ Որոշ ժամանակ անց սա հանկարծ նկատում է, որ դագաղի կափարիչը կամաց բարձրանում է ու էնտեղից մարդու մի ձեռք է դուրս գալիս£ Վախից էս դասատուն թափքից ցատկում, թավալվում է ճամփի փոշու մեջ, ոտուձեռը կոտրում£ Պարզվում է, որ գյուղում Էս ախմախ Արտաշն էլ է մեքենա նստել, իբր թե էլեկտրացանցում գործ ունի£ Ճանապարհին ուժեղ անձրև է սկսում, մտնում, առոք-փառոք պառկում է դագաղում, ձեռքը հանել է, որ տեսնի՝ կտրե՞լ է անձրևը£ Էրկու տարի տվին Մանվելին, կին ու երեխեք թողին անտեր® Բա, կոլխոզի ժողովում մեր էս բերանբաց Բենիկն ինչ ասի, որ լավ լինի,– շարունակեց Մխիթարը£– Ասում է՝ Սովետական Միությունում մենք հազիվ թե լավ ապրենք, միակ ելքն այն է, ասում է, որ Սովետական Միությունը պատերազմ հայտարարի Ամերիկային ու Չինաստանին, նրանք շատ են, մեզ կհաղթեն ու նրանց հաշվին մարդավարի կապրենք: Որոշեցի դրա սանձը ձեռքս հավաքել, ասում եմ՝ բա որ հանկարծ մե՞նք հաղթեցինք… Բերանը մնաց բաց, խոսք չգտավ, թե պատասխանս տա: Էդպես է, թողնես հակա-հակա խոսեն… Գիտե՞ս ես ոնց եմ ամուսնացել,– աշխուժացավ Մխիթարը£– Երևանից ուսանող տղերքը եկել էին արձակուրդի, ուզում էին քեֆ անել, ինձ ուղարկեցին էս կողքի գյուղը՝ Շահմասուր, մսացու գտնելու£ Տնետուն ման գալով հարցնում եմ՝ «Ծախու գա՞ռ չունեք»£ «Չէ»£ «Ու՞լ», «Չէ», «Գո՞ճի», «Չէ»£ Տեսնեմ մի տան պատշգամբում մի երկու աղջիկ ծիծաղելով զրուցում են£ Հարցրի՝ «Բա մարդու տալու աղջի՞կ»£ Ասացին՝ «Ունենք»£ Սաթիկի հետ էդպես ամուսնացա£

      Նա դարձյալ նայեց ճանապարհի կողմը, էշը խոտով բեռնած մի մարդ էր գնում ճանապարհով, առջևից մի տղա երեխա՝ շվշվացնելով£

      –Ա¯յ տղա, ա¯յ տղա,– ներքևից նախատեց Մխիթարը£ -Էշը ինչո՞ւ դու չես քշում, հերդ է քշում£

      –Էհ, էշն ինչ գիտի՝ ես եմ քշում, թե հերս,– պատասխանեց տղան, շարունակելով շվշվացնելով քայլել առջևից£

      –Տեսա՞ր,– նորից հարցրեց Մխիթարը£– Ասում եմ չէ՝ խելքի պատառ չկա գլխներումը, բայց թողնես սրամտեն, հիմար-հիմար դուրս տան, ես ձեր դաստիարակողի հերն եմ անիծել£

      Հերացուս դուրս եկավ տնից, ծխախոտ վառելով առաջացավ դեպի մեզ£

      –Ամեն ինչի ճար կլինի, մեռնողին ճար չի լինի,– փիլիսոփայեց նա և, Մխիթարի տան կողմը նայելով, ավելացրեց,– Մխիթար, տեսնում եմ, խոտի հոգս չես քաշել, ձմռանն ի՞նչ ես անելու£

      –Գելը թողե՞ց, որ խոտի հոգս քաշեմ,– նեղսրտեց Մխիթարը£– Անտերը եկել, հենց մեր տան մոտ, չափարի տակ կերել է էշս£

      –Բա հո չէր տանելու ռեստորանում ուտի,– քահ-քահ ծիծաղեց հերացուս£

      Մխիթարը նեղացավ, սակայն անպատասխան թողեց նրան£ Նա այլ բան ասաց£

      –Ամեն ինչ մաշվում է,– ասաց,– նույնիսկ վիշտը, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բացի հարազատ զավակի կորստի վիշտը£– Նա խորը հառաչեց, ավելացրեց.– Մարդ մի օր ծնվում, մի օր էլ պիտի մեռնի, վախենում ես մեռնելուց, թե չէ՝ մեկ է, նա գալու է£

      Հաջորդ օրվա երեկոյան դեմ Մեծ մայրս մահացավ£ Զարմանալի բան. այդ պահին կռունկների երամ էր անցնում գյուղի վրայով, միանգամայն անսպասելի, երամը հանկարծակի փոխեց ուղղությունը, եկավ, երկու անգամ պտտվեց մեր տան վրա ու թևածելով՝ կուրլու¯-կուրլու¯-կուրլու¯, գնա¯ց, կորավ իրիկնային