Սուսաննա Հարությունյան

Անշաղկապ բարդ նախադասություններ


Скачать книгу

բարդ նախադասությունները հավասարեցնում է շաղկապական բարդ նախադասություններին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները միջին տեղ են գրավում բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների միջև [20, էջ 470-472]։

      Այսպիսով, ռուս լեզվաբանության մեջ բոլոր բարդ նախադասությունները դիտարկվում էին կա՛մ բարդ համադասական, կա՛մ էլ բարդ ստորադասական նախադասություններ՝ համապատասխան շաղկապ «ներմուծելու» ճանապարհով։

      Անշաղկապ բարդ նախադասությունների մյուս տեսակետը պատկանում է Ն․ Ս․ Պոսպելովին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները բարդ նախադասության հատուկ կառուցվածքաիմաստային տեսակին են պատկանում, և կապակցությունը միայն հնչերանգով չի արտահայտվում, այլ այն ունի նաև ինքնուրույն իմաստ։ Նա անշաղկապ բարդ նախադասությունը դիտում է որպես բազմաբաղադրիչ միավոր, որը ներկայացվում է հատուկ կառուցվածքաիմաստաբանական տեսակներով։ Ըստ նրա՝ շաղկապի բացակայության դեպքում մեծանում է ցուցական դերանվանական բառերի դերը։ Ըստ կազմության՝ Ն․ Ս․ Պոսպելովը անշաղկապ բարդ նախադասությունները բաժանում է համասեռ և անհամասեռ տեսակների [22, էջ 344]։ Համասեռ տեսակի մեջ նա մտցնում է՝

      ա) հակադրական հարաբերություն արտահայտող նախադասությունները, որոնցում առաջին մասն իր բովանդակությամբ հակադրվում է երկրորդ մասին։ Նա նշում է, որ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է տոնի բարձրացումով, իսկ երկրորդ մասը՝ ցածր տոնով [22, էջ 346-347]։

      բ) արդյունք՝ հետևանք հանդիսացող նախադասությունները, որոնք արտահայտում են գործողության և նրա արդյունքի միջև եղած փոխհարաբերություններ։ Ըստ նրա՝ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է մի փոքր տոնի իջեցմամբ և հնչերանգորեն համապատասխանում է երկրորդ մասին, որն իր հերթին արտասանվում է մի փոքր դադարից հետո տոնի ավելի նշանակալի իջեցմամբ [22, էջ 347]։

      Ըստ Ն․ Ս․ Պոսպելովի՝ անհամասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն են՝

      1․ պայմանական նշանակությամբ նախադասությունները, որոնք բնութագրվում են բարձրացնող – իջեցնող հնչերանգով,

      2․ բացատրական հարաբերությամբ նախադասությունները, որոնք ինչ-որ հիմնավորում արտահայտելով ցույց են տալիս ինչ-որ բանի պատճառը կամ հետևանքը և արտասանվում են տոնի իջեցմամբ առաջին մասի վերջում,

      3․ երկրորդ մասում ասվածի բովանդակությունը բացահայտող նախադասությունները, քանի որ առաջին մասը կրում է միայն նախնական բնույթ և արտասանվում է նախազգուշացնող հնչերանգով [22, էջ 347-348]։

      Ն․Ս․ Պոսպելովը գրում է․ որ «համասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն իրենցից ներկայացնում են ըստ շարահյուսական նշանակության համասեռ նախադասությունների երկանդամ, եռանդամ և բազմանդամ կապակցություններ, որոնք կորցրել են իրենց հաղորդակցական ինքնուրույնությունը և, որպես հաղորդակցության առանձին միավորներ, միավորվել են առանց շաղկապների՝ նրանցում արտահայտվող բարդ մտքի և նրանց հատուկ համասեռության շարահյուսական նշանակության միասնության ամբողջությամբ, այսինքն՝ միատեսակ վերաբերմունքով ամբողջին, որը նրանք արտահայտում են» [22, էջ 344]։

      Ըստ