Սուսաննա Հարությունյան

Անշաղկապ բարդ նախադասություններ


Скачать книгу

պատմության մեջ անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ։

      ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

      Սույն ենթագլխում ներկայացվում են հայ շարահյուսագետների կատարած անշաղկապ բարդ նախադասությունների դասակարգումները, որոնց հիմքում դրված է բաղադրիչ նախադասությունների իմաստային հարաբերությունների արտահայտությունը։

      Հայ շարահյուսագիտության պատմության մեջ գոյություն ունեն անշաղկապ բարդ նախադասությունների տարբեր դասակարգումներ։ Հայտնի են Ն․ Պառնասյանի (1964), Վ․ Առաքելյանի (1964), Արտ․ Պապոյանի (1968), Գ․ Գարեգինյանի (1991), դասակարգումները։

      Ն․ Պառնասյանը «Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից հայերենում» աշխատության մեջ անշաղկապ բարդ նախադասությունները բաժանում է  երկու խմբի՝ անշաղկապ բարդ համադասական նախադասությունների [9, էջ 20] և անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունների [9, էջ 59]։ Ն․ Պառնասյանը երկրորդական նախադասությունները դասակարգում է ըստ այն հատկանիշի, թե նախադասության ինչ անդամների պաշտոն են նրանք կատարում, և կոչում է նախադասության այն անդամների անուններով, որոնց պաշտոնը նրանք կատարում են։ Ըստ նրա՝ «երկրորդական նախադասություններն ուսումնասիրելիս և դրանց դասակարգումը կատարելիս պետք է հիմք ընդունել ո՛չ թե նրանց արտաքին կողմը, այս կամ այն ձևական հատկանիշի առկայությունը, այլ նրանց արտահայտած իմաստը ամբողջ բարդ ստորադասական նախադասության մեջ, նրանց կատարած շարահյուսական դերը» [9, էջ 18]։ Ուստի նա անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունները բաժանում է բացատրական անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունների (ենթակա, որոշիչ , ուղիղ և անուղղակի խնդիր երկրորդական նախադասություններ) և պարագայական հարաբերություններ արտահայտող բարդ ստորադասական նախադասությունների (պատճառահետևանքային, պայմանի, զիջական, ձևի և չափի պարագա երկրորդական նախադասություններ), ինրպես նաև հարակցական կապակցության անշաղկապ բարդ նախադասությունների [9, էջ 20 – 153]։

      Շարահարությունն առաջին անգամ հատուկ քննության է ենթարկել Վ․ Առաքելյանը։ Նա շարահարական բարդ նախադասությունները դասակարգում է անկախ, կախյալ և հարակցական հարաբերությամբ շարահարական բարդ նախադասությունների [5, էջ 364]։ Վ․ Առաքելյանը շարահարությամբ կապակցված բոլոր բարդ նախադասությունները բաժանում է համադասական կապակցությանը և ստորադասական կապակցությանը մոտ նախադասությունների։ Քանի որ համադասական կապակցությանը մոտ նախադասությունների առանձին մասերը համեմատաբար անկախ են և արտահայտում են գործողությունների միաժամանակություն, հաջորդականություն, հակադրություն, զուգադրություն, ապա նա այդպիսի նախադասությունների կապը անվանում է «անկախ շարահարություն»։ Նա  գտնում է, որ «բարդ ամբողջության առանձին նախադասությունները դրված են հավասար պայմաններում և ներքին նշանակությունների փոխադարձ կախվածություն գոյություն չունի»։ Նա նաև նշում է, որ գոյություն ունեն  նաև այնպիսի բարդ նախադասություններ, որոնցում «առանձին մասերի միջև գոյություն ունի փոխադարձ կախվածության հարաբերություն»։ Նա այդպիսի նախադասությունների կապը