Մուրացան

Առաքյալը


Скачать книгу

ամերիկական նոր տեսակի, երկփողյա. յուր բոլոր պարագաներով արժե 120 ռ.:

      – Այդ ինչո՞ւ համար է, ավազակնե՞ր պիտի հալածես:

      – Ի՞նչ ավազակներ, ինչեր ես հարցնում. որսորդության չի՞ պիտի գնամ. բոլոր օրը հո պարապելով չե՞մ անցցնելու. մի մի անգամ էլ զվարճություն է պետք. – այս էլ պայուսակս, բոլորը կաշվեկար պղնձե օղակներով, թամբի վրա հարմարեցնելու համար. – այս էլ դաշտային հեռադիտակ. միշտ հարկավոր է լինում. – այս էլ կողմնացույց…

      – Կողմնացո՞ւյց. այդ ինչի՞ համար է. ծովերի վրա՞ պիտի թափառես:

      – Ախ, ի՛նչ ապուշն ես: Տո, չի՞ պատահիլ, որ անտառներում պտտելիս հանկարծ մոլորվեմ. այ, հենց այդպիսի ժամանակ կողմնացույցը կարող է ինձ ցույց տալ թեի՞նչ ուղղություն բռնեմ, ո՞ր գյուղը դուրս գամ:

      – Այդ հո բոլորը քեզ համար ես հոգացել, գյուղացիների համար ի՞նչ ես տանում:

      – Սպասի՛ր, նրանց համար էլ կա, տեսնո՞ւմ ես… – այս ասելով Պետրոսը ցույց տվավ սեղանի վրա գտնվող գրքերի մի կույտ և նրանցից մի-մի հատ առնելով,շարունակեց.

      – Ա՛յ, «Полный курс охоты» Маркса-Манн. սա՛ էլ ասենք ինձ համար է, բայց գյուղացիներին էլ կհարկավորվի: Չէ՞ որ որսորդության մասին ևս կարող եմ խորհուրդներ տալ նրանց: – «Ляговая собака» – Фридриха Освальд. սա նույնպես կարևոր գիրք է որսորդական շներ վարժեցնելու համար:

      – Այ մարդ, դու կարծում ես թե հայ գյուղացին բան ու գործ չունի, հենց միշտ որսի հետևի՞ց պիտի լինի:

      – Համբերի՛ր, բա՛րեկամ, ախար մենք էլ քեզ չափ մտածել գիտե՞նք, թե ոչ: Ա՛յ, «Плодовая школа и плодовый сад» – Раевского, սա հո պատվական ձեռնարկ է ծառեր տնկելու, պատվաստներ անելու, պտղատու այգիներ խնամելու համար:

      – Հա, դրան խոսք չունիմ:

      – Իսկ սա՞ «Домашний огород» – Мицулья. ընտիր ձեռնարկ է բանջարանոցների համար: Սրան կցված է Черноглазов-ի գեղեցիկ աշխատությունը` «Огурцы, дыни, арбузы и тыквы» վերնագրով, հատուկ այդ չորս տեսակ պտուղները աճեցնելու համար:

      – Հետո՞:

      – Սա էլ «Обшедоступное руководство к земледелию» – Костычева, թեպետ համառոտ, բայց շատ պարզ և հասկանալի ոճով կազմված մի ձեռնարկ է երկրագործության համար: Իսկ սա Կոպպեի հայտնի «Երկրագործություն և անասնապահություն» աշխատությունն է, որ թարգմանել է պրոֆեսոր Վոյլֆը. հիսուն տարուց ավելի գործածության մեջ է, և հմուտների կարծիքով, գյուղատնտեսական գրականության մեջ համարվում է իբրև կլասիկ գրվածք: Իսկ սա` «Скотоводство» – Трипольского, հատկապես կազմված եղջերավոր անասուններ և ձի, ոչխար ու խոզ պահելու համար:

      – Ուրի՞շ:

      – Իսկույն. «Практическое руководство виноградарства и виноделия» – Винберга. սա անհրաժեշտ գիրք է այգեգործության և գինեշինության համար: Մեր գյուղացիների գլխավոր պարապմունքը, կարծեմ, դա է: Այդ պատճառով այդ ճյուղին վերաբերյալ ձեռնարկներ մի քանիսն եմ ընտրել: Այ, «Руководство повиноградарству » – Цобеля, բազմաթիվ ու բազմազան նկարներով…

      – Իսկ մեղվապահական, հավաբուծական…

      – Սպասիր, սպասիր, դրանք էլ ունիմ, ա՛յ, «Птицеводство» д-ра Прибыня. պատվական աշխատություն է` գերմաներենից թարգմանված, իսկ սա «Пчела ипчеловодство» – Бутлерова. մեղվապահական ընտիր ձեռնարկներից մինն է: Սա էլ «КАК ДОБЫВАТЬ ШЕЛК» – Иверсена, շերամապահության վերաբերյալ միգեղեցիկ աշխատություն է: Սրանից զատ ես գնել եմ նաև մի քանի հատ հայերեն գրքեր, ա՛յ, օրինակ, Մելիք-Շահնազարյանցի «Բուսական աշխարհը», «Գործնական