Մուրացան

Առաքյալը


Скачать книгу

տողերը.

      «Բաս ի՞նչ կըլեր, որ էսպես չէր էլել: Մինչև էն հադաղը (միջոցը) նրա (Թագուհու) ականջը մեկ թթու խոսք չէր լսել, նրա աչքը մեկ դառը օր չէր տեսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէր եկել: Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր: Տասնհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարհքիցս մեկ բան չէր խաբար: Նրա ընկեր աղջկերքը դռներին, կտրներին ման էին գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած, յա կար էր անում, յա քարգահ, յա իրենց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրենց մալին, ապրանքին աչք ածում: Ղուշը գլխի վրով թռչելիս` կարմրատակած, շունչը կտրած տուն էր ընկնում, որ իր շվաքն է՛լա օքմինչըտեսնի: Մոր մեկ մատը փուշ ըլելիս, յա մեկ տեղը ցավելիս, ուզում էր հոգին հանի իրեն տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չը չոքի ու աստծու ողորմությունըխնդրի: Աղքատ տեսնելիս բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, արևշատություն խնդրի: Բաղն էն ժամանակ էր գնում, որ միսն ու մութը դեռ չէրբաժանված ըլում, բաղիցն էլ էն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում: Ով նրան ուզենար տեսնի, յա ծառի, յա պատիտակ պետք է տափ կենար, որ նրա հրեսին մտիկ տար, նրա աչքերի լսովն հայիլ մայիլ մնար… Չայիր չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին, յա քչքչանառվի մոտ, որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս երկնքիցը լիս ա վեր եկել, ափնիքը հայլի դառել… Քունը նրա աչքերին էնպես էր մոտենում, ինչպես մեկ սրբի երկնային հրեշտակը, թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ եդ իր գիրկը դնում…Ա՛խ, ո՞ր մեկն ասեմ: Նրա ամենմեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժաժ գալը հրաշք էր: Էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը, որ բացչէր ըլում, մարդ ուզում էր ոչ ուտի, ոչ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշա անի, նրա ոտքի տակին հոգին տա, նրա ձեռիցը իր մահն առնի… Եվ էս երկնային հրեշտակը, էս անմեղ գառն էր էն հադաղին` էն գազանների (Հասան խանի ֆարրաշների) ձեռին… ի՞նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս, կամ նրա պատմությունը լսելիս գլխին կրակ չվառվի…»:

      Երիտասարդն է՛լ չշարունակեց: Որքան Թագուհու գեղեցկության նկարագիրը հիացմունք պատճառեց իրեն, այնքան էլ, վերջին տողերը հուզեցին յուր հոգին: Նա փակեց գիրքը և ինքնիրեն շշնջաց.

      – Ամո՛թ ինձ, հազա՛ր ամոթ… Եվ ես դեռ տատանվում եմ, դեռ երկմտում եմ: Մի՞թե կարելի է մի վայրկյան անգամ ուշանալ… Մի ժողովուրդ, որ այսպիսի ծնունդներ ունի յուր մեջ, մի՞թե արժանի չէ մեր խնամքին ու օգնության: Ո՞ւմ մասին եմ մտածում – մի Ադելինայի, բախտից երես առած մի կենցաղասեր աղջկա… Ինչո՞ւչգնամ Աթոյենց աղջկերանցը, Թագուհիներին պտրելու…Եթե այսօր Հասան խանի ֆարրաշները չեն սպառնում նրանց, հո տգիտությունն ու խեղճությունը, հովաշխառուներն ու օրինազանցները սպառնում են: Ինչո՞ւ, ուրեմն, չերթամ օգնության կարոտ այդ ժողովրդի մոտ, ինչո՞ւ չծառայեմ նրանց և իմ աշխատության ընկեր չընտրեմ Թագուհիների միջից… Մի՞թե նրանց անմեղ ու միամիտ սերը պակաս ուժով կխրախուսե և կոգևորե ինձ: Այն աղջիկը, որ աչքը բանալու օրից ճանաչում էմիայն իր ծնողներին, յուր տունն ու դուռը, յուր արտն ու այգին, որ յուր ուրախությունը գտնում է ծնողական հարկի տակ, արդար աշխատության մեջ, որ յուր սերը խնամքով ծածկում, պահում է սրտի խորքում և նվիրում միայն նրան, ով աստծո կամքով վիճակվել է իրեն ամուսին և, որն ապա յուր կյանքն ու