Լևոն Ոսկանի Ադյան

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)


Скачать книгу

ձեռքն ակամայից ընկավ նստարանին, նրա ամբողջ էությունը համակեց տարօրինակ, ընդարմացնող նվաղկոտությունը, որից արցունքներն իրենք իրենց լցվում էին աչքերը£ Եվ նա թերևս լաց լիներ, բայց այդ պահին Կարենի ձեռքը զգույշ իջավ նրա ձեռքին և թեթևակի սեղմեց նրա մատների ծայրերը£ Անահիտը խոնարհեց կրակի պես այրվող դեմքը, բայց ձեռքը ետ չքաշեց£ Արցունքներ չկային նրա աչքերում, բայց սիրտն այպես էր բաբախում, ասես ուր որ է պիտի դուրս թռչեր կրծքից£

      Անահիտը ջրի ծորակի տակ լցրեց ջրամանը և թաց, սառը ջրամանը ձեռքին գնաց դեպի տուն£ Տուն մտնելիս նա ինչ-որ հռնդյուն լսեց, կանգ առավ£ Նրան թվաց՝ ավտոմեքենայի ձայն էր£ Բայց ավտոմեքենայի ձայն չէր դա. բարձր, սարերից ու լեռներից էլ շատ բարձր, աստղազարդ երկնքի միջով ինչ-որ օդանավ էր անցնում՝ կարմիր լույս արձակելով£ Անահիտը ներս մտավ, ջրամանը դրեց սեղանին, իր նախկին տեղը£ Նրա աչքը կրկին ընկավ խմբային նկարին£ Նկարում ինքն ու Կարենը իրարից հեռու են, իսկ այն ժամանակ անբաժան էին£ Անահիտն իրեն ամենաերջանիկ աղջիկն էր համարում արար աշխարհում£ Նրա էության յուրաքանչյուր բջիջ պարուրված էր այդ զգացմունքով£ Երեկոները նա պառկում էր քնելու այդ բերկրալից, շարունակ իրեն զարմացնող զգացումով, և մտածում էր գալիք օրվա մասին, որը նույպես սկսվելու էր նույն արբեցնող հուզմունքով£ Անահիտի սիրտն ու հոգին, ինչպես նորահաս գինու ոսկյա թաս, պռնկե-պռունկ լցված էր ցնծուն երջանկությամբ£ Նա նույնիսկ ջանում էր քայլել հանդարտ ու սահուն քայլվածքով, ասես վախենալով թափթփել այդ արբեցնող գինին£ Անահիտն առավոտներն արթնանում էր վաղ, մինչև արևը դուրս կգար, արթնանում էր ինչ-որ բանի մասին իրար հետ տաք վիճող ճնճղուկների անհանգիստ ճռվողյունից, միառժամանակ անխոհ ժպիտով նայում էր նրանց, հետո փակում աչքերը և մտածում Կարենի մասին՝ հիշողության մեջ հերթով վերակենդանացնելով երեկ երեկոյան նրա հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը£ Հետո անկողնուց ելնում, դուրս էր գալիս պատշգամբ և այդպես վարդագույն թափանցիկ գիշերանոցով, բարակ մեջքն ի վար թափած շողշողուն, ասես ոսկեջրով լվացած թանձր մազերով, երկար կանգնում, կկոցված աչքերով դիտում էր այդ մեծ, տաք ու բարի աշխարհը, որը շռայլորեն նրան էր հղում վաղ լուսաբացի իր մաքրամաքուր կապույտ լույսը£ Իսկ հետո ներքևում, Մատուռի ձորում ընդհատումներով սկսում էր դայլայլել դեղձանիկը£ Անահիտն արագ նախաճաշում, կարգի էր բերում մազերը, և վերցնելով պղնձե կուժը, վազում էր դուրս, չմոռանալով, իհարկե, զգուշացնել մորը.

      –Մամա, ես գնացի ջրի£

      –Շուտ վերադարձիր, քննության ես պատրաստվում,– իր հերթին ահազանգում է մայրը£

      Ձորում, կամրջից վեր, ուռենիների տակ փոքրիկ մի աղբյուր կար, որ մամռոտ քարերի մեջ գիշեր ու զօր ցածրաձայն երգում էր, այդպես երգելով էլ անցնում էր մի քանի տասնյակ մետր ճանապարհը, ու նորից կորչում՝ անհայտ ու անանուն£ Այստեղ, այս աղբյուրի մոտ էին նրանք մշտապես հանդիպում£ Գյուղում ուրիշ աղբյուր կար՝ երեք ծորակով, վարար£ Տարին չորս բոլոր մարդաշատ էր լինում այստեղ. կանայք կժերով ու դույլերով ջուր են վերցնում, լվանում են իրենց նախշուն կարպետները, տղամարդիկ ջրում են իրենց ձիերին, այստեղ են գալիս դատարկ, դնգդնգան տակառներով սայլերը՝ ջուր տանելու հնձվորներին ու ծխախոտագործներին£ Իսկ սրա, մամռոտ քարերի մեջ կամացուկ երգող այս անանուն աղբյուրի համար, որի սառնորակ ջրերը, հազիվ մի քանի մետր վազելով՝ կորչում են ընկուզենիների տակ, կուժկոտրուկի դեղնագույն