ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր


Скачать книгу

հերթում է, շուտով մեքենա է գնելու£– Մերուժանը կրկին նայում է չորս կողմը£– Լսիր, Աբիկ ջան, դու էդ բանն արա, ես քեզ էնպիսի մի լավություն անեմ, որ ամբողջ կյանքում ինչ էլ անես՝ չկարենաս իմ լավության տակից դուրս գաս:

      – Չեմ հասկանում, ես ի՞նչ պիտի անեմ, – ասում եմ ես հետզհետե բարկանալով£

      – Հիմա, հիմա, Աբիկ ջան, հիմա ասեմ քեզ£ Հասկանո՞ւմ ես® Հնարավո՞ր չի, օրինակ, մի անգամ, ուշ երեկոյան նրան վերցնես ու զրույց անելով գաս ձորի կողմը® Բայց էնպես, որ մարդ-բան չլինի, թե չէ, մեկ էլ տեսար, սկսեցին բամբասանքները.. Շատ կարևոր մի հարց կա, ուզում եմ էդ մասին խոսել հետը® Էդ որ անես, Աբիկ ջան®

      «Նա ուզում է փախցնել Արգինային», – վայրկյանաբար անցնում է իմ մտքով£ Այդ ենթադրությունից նույնիսկ շնչահեղձվում եմ£

      – Ուզում ես փախցնե՞լ Արգինային, – ասում եմ ես£

      – Հա, – արագ ելնելով տեղից պատասխանում է Մերուժանը£– Քեզնից ի՞նչ թաքցնեմ, Աբիկ ջան, պայմանավորվել եմ, Կաղնախաչի վրայով ձիով կտանեմ Առաջաձոր, բարեկամ ունենք էնտեղ, կթողնեմ նրանց տանը, իսկ հետո հեշտ է£ Մեր գյուղերում էդպիսի էնքա¯ն դեպքեր են եղել® Օգնիր ինձ էդ հարցում, Աբիկ ջան, լավությունդ չեմ մոռանա մինչև մահ-գերեզման£

      – Ինչպե՞ս չես ամաչում, – համարյա գոռում եմ ես, զգալով, թե ինչպես են մի ակնթարթում լցվում աչքերս£– Հիմա ես կգնամ ու բոլորին, բոլորին կպատմեմ այդ մասին£

      Մերուժանը, հանկարծակի գունատվելով, նայում է շուրջը և, փորձելով ժպտալ, վախեցած ձայնով ասում է.

      – Ի՞նչ փախցնել, ի՞նչ ես ասում, կատակ արեցի® Այ տղա, դու կատակ-բան չես հասկանո՞ւմ£

      Ես արագ, առանց ետ նայելու, վազում եմ դեպի տուն£

      6

      Դեռևս տուն չհասած՝ մարագի մոտ լսում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում եմ ձայնի ուղղությամբ£ Արգինան տասերորդ դասարանի մի խումբ աղջիկների հետ ճանապարհի եզրին կանգնած աշխույժ զրուցում, ծիծաղում է£ Տուն գնալ չեմ ուզում, նստում եմ մարագի ստվերում՝ սպասելով Արգինային£ Արգինան շարունակում է ինչ-որ բանի մասին պատմել աղջիկներին, և նրանք համերաշխ կչկչում են£ Ճիշտն ասած, չգիտեմ ինչու, ինձ դուր չի գալիս այն, որ Արգինան այդքան մոտ է աղջիկների հետ£ Հետո ի՞նչ, թե նրանց դասղեկն է£ Ինձ նույնիսկ թվում է, թե Արգինան հատուկ նրանց համար է ստեղծել «Սիրենք, պահպանենք հայրենի բնությունը» խմբակը£ Դե, իհարկե՝ որպեսզի մշտապես միասին լինեն£ Մեկ էլ տեսար հավաքվեցին մեր տան մոտ և սկսեցին ճռվողել սարյակների պես£ Պատահում է նաև, գնում են շրջելու գյուղամերձ դաշտերում կամ զբոսանք են կազմակերպում դեպի սարերը և տուն են վերադառնում արևը մայր մտնելուց հետո£ Մի անգամ նույնիսկ Արգինան իր դասարանով մեկնեց մարզկենտրոն՝ ինչ-որ ներկայացում դիտելու£ Ես չքնեցի այդ գիշեր, անկողնում պառկած արթուն սպասեցի՝ մինչև նրանք կվերադառնային այնտեղից ու դրանից հետո նոր միայն քնեցի£

      Փառք աստծո, վերջապես Արգինան հրաժեշտ է տալիս աղջիկներին£

      – Դեհ, մինչև վաղը, աղջիկներ, – ասում է նա, շրջվելով մեր տան կողմը£ Բարձր ու խրոխտ՝ նա գալիս է թեթև քայլվածքով, գլխի գեղանի շարժումով երբեմնակի ետ նետելով անհնազանդ մազերը£

      Մեր տնից ոչ հեռու, գյուղխորհրդի հին շենքի տանիքում, ուր վերջին տարիներին կոլտնտեսությունը ծխախոտի տերև է չորացնում, ծխախոտագործ կանայք, իրար գլխի հավաքված, խոսում են՝ ուշադիր նայելով Արգինային£

      – Անաստվածը