չէ, մենք նրա հետ դեռևս առաջին դասարանից ենք ընկերություն անում£ Արգինան այդ ժամանակ ասաց նաև, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Հովիկը դառնա դպրոցի ամենաօրինակելի աշակերտներից մեկը£ Դա նույնպես ինձ անչափ դուր եկավ£ Եվ հիմա, խոսք բացելով Հովիկի մասին, ես ուզում էի իմանալ՝ Արգինան չի՞ մոռացել դեռ իր խոստումը և չի՞ փոխել, արդյոք, վերաբերմունքը իմ ընկերոջ նկատմամբ£ Ոչ, չի փոխել, այլապես ինչո՞ւ պիտի ասեր.
– Հենց որ անձրևը դադարի, կանչիր Հովիկին£
Հովիկը երեկ չէ մյուս օրն էլ մեր տանն էր£ Արգինայի հետ նրանք որոշ ժամանակ զբաղված էին դպրոցական պատի թերթի ձևավորմամբ, իսկ հետո մի քանի պարտիա շախմատ խաղացին, և Արգինան բոլոր այդ պարտիաները տանուլ տվեց£ Դա շատ էր զարմանալի, որովհետև Արգինան շախմատ լավ է խաղում£ Բայց հետո Արգինան ասաց, որ դա այլ նպատակ ունի£ Ես չհասկացա, թե դիտավորյալ տանուլ տալը ի՞նչ նպատակ պետք է ունենա և ոչինչ չասացի, իսկ Հովիկը՝ այդ դմբոն, հորթի պես ուրախացել, հրճվում էր£
Անձրևը հետզհետե դադարում է, և արեգակը՝ անձրևից թաց, գլուխը դուրս հանելով երկնքի մի ծայրից, ժպտում է£ Հեռվում, սարերի վրայով, օձի խորխի նմանվող գույնզգույն իր գոտին է նետել թափանցիկ ծիածանը, իսկ ավելի բարձր, սարերի կատարներին քսվելով, արդեն չվում են ծանր ամպերը£
Ես վազում եմ փողոց՝ Հովիկին կանչելու£
7
Իսկ հետո անսպասելի եկավ ձմեռը, ամբողջ չորս ամիս համարյա անընդհատ ձյուն տեղաց. ճամփաները փակվեցին, դարձան անանցանելի՝ լեռնային մեր փոքրիկ գյուղը կտրելով աշխարհից£
Մարտ ամսվա վերջին օրերին միայն արեգակը սկսեց տաքացնել հողը և սկզբում բլուրները, իսկ հետո հանդ ու այգի, գյուղ ու ճամփա սկսեցին դանդաղ ծխալ£ Ձյունն արագ հալչում էր և, ինչպես ամեն տարի գարնանը, հորդաց, փրփրեց մեր հնավանդ Բարակ ջուրը, արմատահան արված ծառեր ու վիթխարի քարեր էր բերում վերևից, լեռների կողմից, և գիշեր ու ցերեկ անձանձիր ոռնում, դղրդում էր մթին ձորերի մեջ£
Ապրիլի կեսերին արդեն ձյուն չկար, կար միայն առատ ձյան վերհուշը£ Եկավ գարունը® Հեռավոր վայրերից վերադարձան ծիծեռնակները, ուրախ պտտվեցին մեր տան գլխավերևում, այգու ծայրում ինչ-որ տեղ, թփերի մեջ, երգեց դեղձանիկը, և նրան ձորից արձագանքեց մայր կկուն£
Երեկ ամբողջ օրը, չգիտեմ ինչու, անտրամադիր էի, իսկ այսօր առավոտյան, չափելով ջերմությունս, մայրիկը ինչ-որ դեղահաբեր դրեց սեղանին՝ պատվիրելով տնից ոչ մի տեղ չգնալ, պառկել անկողնում, տաքացրած կաթ խմել և ընդունել այդ հաբերը£ Եվ հիմա պառկել եմ անկողնում, և ժամերն այնպես ծանր են անցնում£ Ես մեկ-մեկ հաշվում եմ դպրոցական զանգի ձայները, սպասելով դասերի ավարտին£ Ուր որ է կգա Արգինան, և իմ սիրտը միանգամից կլցվի լույսով ու քնքշանքով£
Բակում, դարպասի երկաթե դռնակը աղմուկով ետ է գնում£ «Արգինան է», – մտովի ուրախ ասում եմ ես£ Ոտնաձայները բարձրանում են սանդուղքով, դանդաղ բացվում է պատշգամբի դուռը, և դռների մեջ երևում է Արմենը՝ ձեռքին եղրևանու մի մեծ փունջ£ Ներս մտնելով, նա նկատելի շփոթվում է, ինչպես երևում է, չէր սպասում այդ ժամին տեսնել ինձ տանը£
– Այդ ի՞նչ է, դպրոց չե՞ս գնացել, Աբիկ£
– Ոչ, – ասում եմ ես, նստելով մահճակալի ծայրին£– Նշագեղձերի բորբոքում ունեմ£
– Մրսել ես երևի, – ասում է Արմենը՝ անվստահ նայելով շուրջը£
– Երևի, –