ոքրիկ, լեռնային Բարբադոսին, որը ամուր կառչել էր Պռուսիայի պոչից ու անդավաճան ծառայում էր Պռուսիայի շահերին։
Բայց… Բայց իրականությունը այլ էր…
Մի օր, Անգլիայի լիազոր դեսպանը, օգտվելով հարմար պահից, երբ առանձնացել էր Բարբադոսի նախագահի հետ, դիմեց նրան.
– Լսի՛ր Ժորժ, մենք գնահատում ենք քո և քո երկրի, Պռուսիայի հանդեպ նվիրվածությունը։ Բայց այն, ինչ քեզ պիտի ասեմ, շատ կարևոր է։ Դուք բարբադոսցիներդ շատ լուրջ եք ընդունում մեր ու Պռուսիայի հակամարտությունը, որը ձեր կարծիքով վեր է ածվել արդեն սառն պատերազմի։
Մի պահ Անգլիայի դեսպանը լռում է, ուշադիր զննում Բարբադոսի նախագահի անսասան տեսքն ու շարունակում։
– Բարեկամս, հավատա, մեր ու Պռուսիայի հակամարտությունը իրականում ընդամենը բեմադրություն է։ Պռուսիային մենք նոր չէ, որ հաղթել ենք։ Պռուսիան, Պռուսիայի ողջ տնտեսությունն ու կառավարությունը վաղուց են ծառայում մեր շահերին, նպաստելով ֆունտ ստեռինգի կուրսի կայունության ապահովմանը։
– Իսկ նախագահը՞,– վախվորած հարցրեց Ժորժը։
Լիազոր դեսպանը քմծիծաղ տվեց։
– Էհ Ժորժ, գրողը տանի, դա էլ պիտի քեզ ասեմ։ Նախագահը, քո քավորը, այո հենց ինքը Վալդեմարը ևս վաղուց մեր մարդն է, ավելի ճիշտ, նրա երրորդ թե չորրորդ կլոնն է, չեմ էլ հիշում։ Ինչպես նաև իր նախորդներից շատերը, ծառայում էին մեզ ու մեր շահերին, որպես մեր ազդեցության ագենտներ:
– Չեմ հավատում,– սարսուռով, հազիվ արտասանեց Ժորժը։
– Էհ Ժո՜րժ, Ժորժ… Մի բանում իրավացի ես՝ անթերի ենք աշխատում։ Տե՛ս , դու էլ անգամ չես նկատել, որ քո բարեկամը, Վալդեմարը, վաղուց էլ այն նույն Վալդեմարը չի։ Հիմա ավելի պարզ կբացատրեմ: Հին ժամանակներում երկրի իշխանավորները իրենց զավակներին ու մերձավորներին պատանդ էին ուղարկում այն երկրները, որոնց հպատակն էին։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Եթե ուզում եք իմանալ, ով ում հպատակն է, նայեք թե որտեղ են ապրում ու սովորում այդ երկրի իշխանավորների հարազատները։
Ժորժ մի պահ ուզեց ասել. «Բայց ես էլ կասկածանքներ ունեի», սակայն գերադասեց լռել։
– Երևի ուզում ես իմանալ այս ամբողջ բեմադրության իմաստը,– շարունակեց դեսպանը։
– Այո, կուզենայի իմանալ։
– Կարծում եմ, լավ էլ գիտես, բայց գերադասում ես չիմացության մատնել։ Գրողը տանի, պարզից էլ պարզ է, որ մեզ պետք են Պռուսիայի անսպառ ռեսուրսները, նրա օգտակար հանածոները։ Պռուսիան մեզ պետք է որպես մեր երկրի ու կոալիցիայի տնտեսության մարտկոց։ Արդար չի երբ աշխարհի ռեսուրսների մեկ քառորդ մասը գտնվում է մի անտանելի պետության հպատակության տակ։ Քանի որ պռուսացիները վայրենի ժողովուրդ են ու առանց պայքարի չեն հանձնվի, մեր նպատակն է այդ վայրենիներին աստիճանաբար ընտելացնել ու ծառայեցնել մեր շահերին։ Հակառակ դեպքում կփլուզենք Պռուսիան։ Ժորժ, չէինք ուզենա, որ ձեր փոքրիկ լեռնային Բարբադոսը մնա այդ վիթխարի փլվածքների տակ։ Ափսոս են ձեր հազարամյակների մշակույթի տեր, իմաստուն բարբադոսցիները։
– Իսկ…
– Իսկ նոր ու անմրցելի զինատեսակները՞,– իսկույն կռահեց դեսպանը։
– Այո։ Միթե՞ որևէ մի երկիր կամ ողջ աշխարհը կարող է դիմադրել Պռուսիայի հզոր ռազմաուժերին ու նրա կործանիչ զենքերին։
– Մարտական թռչող ափսեների՜ն, ստորգետնյա հողափոր սուզանավերի՜ն, կործանիչ մետեորիտային հրթիռների՜ն, լազերային կայծակների՜ն,– ծոր տվեց դեսպանը,– էհ Ժորժ, ժո՛րժ, միամիտ բարբադոսցի։ Որտե՞ղ ես դու նման բաներ տեսել: Այդ ամենը, ինչպես ասում են «պոնտեր» են, բլեֆ է, ինչպես սիրտդ կուզե: Դրանք ընդամենը կոմպյուտերային գրաֆիկայով պատրաստած ագիտացիոն տեսահոլովակներ են, մուլտեր են, որոնք Անգլիայում ենք պատրաստել, այսպես ասած, հասարակության գիտակցության վրա ազդելու համար։ Իսկ Վալդեմարի մարտական կոչերը մեր իսկ ջրաղացին են ջուր ցանում։ Ամբողջ աշխարհը պիտի հավատա, որ Վալդեմարն ու իր ժողովուրդը աշխարհի անվտանգությանը սպառնացող հրեշ է ու պետք է համախմբվել ընդդեմ նրան ու Պռուսիային։
– Չեմ հավատում,– վճռորեն շեշտեց Ժորժը,– ձեր ոչ մի խոսքին չեմ հավատում։ Դուք անգլիացիներդ խարդավանքների հմուտ վարպետներ եք ու այդ իսկ պատճառով ձեր կողմն եք քաշել համարյա թե բոլոր երկրներին ու նախանձում եք Պռուսիային, որ նրան երբեք չի լքի մեր լեռնային Բարբադոսը։ Իսկ հարգարժան Վալդեմարի մասին ձեր բամբասանքները, հորինված հեքիաթներ են։ Դուք նախանձում եք նրա փառքին։
– Միամիտ բարբադոսեցի։ Արի՛ ստուգենք ու քեզ ապացուցեմ, որ իմ խոսքերի մեջ ոչ մի սուտ չկա։
– Ինչպե՞ս դա կարող եք անել։
– Հնարի՛ր ցանկացած անհեթեթություն, մի դեզինֆորմացիա տուր ու վաղը կիմանաս։ Մեր կարգադրությամբ վաղը Վալդեմարը կզանգի ու կկրկնի քո ասածը։
Մի պահ հնարամիտ ու ճարպիկ Ժորժը, հմուտ խաղերի անհաղթ շախմատիստը մտածեց ու արավ իր հաջորդ քայլը։
– Պարոն լորդ Սեմ, թող վաղը Վալդեմարը ինձ զանգի ու ասի, որ բոլոր Անգլիացիները կռիսներ (առնետներ) են։
– Լսի՛ր Ժորժ, չափը մի անցիր, ինչպե՞ս ես համարձակվում դու…
– Կներեք պարոն դեսպան,– ընդհատեց Ժորժը,– դա ասացի ոչ թե ձեզ վիրավորելու համար։ Եկե՛ք մտածենք տրամաբանորեն։ Եթե պարոն Վալդեմարը ձեր մարդն է, նա երբեք չի համարձակվի նման բան ասել, ճի՞շտ է։
– Այո,– համաձայնեց դեսպանը։
– Ուրեմն նա կարող է այդպես ասել միայն ձեր իսկ կարգադրությամբ, ճի՞շտ է։
– Այո Ժորժ, իրավացի ես։
– Ուրեմն, թող վաղը զանգի ու ինձ ասի այդքանը։
– Լա՛վ Ժորժ, կզանգի։ Միայն ժամանակն էլ ասա, րոպեների ճշգրտությամբ,