ի՞նչ անեմ հիմա:
Վաչիկը քորում է ծոծրակը.
– Այ ախպեր, էլ մի ասա որ վարչապետ ես, հիմա էլ ասա, որ Նապալեոնն ես, չի լինի՞:
– Տո, լսի՛ր, գժվել ես, ի՞նչ է, Նապալեոն ու՞մ շունն է, որ ասեմ Նապոլեոնն եմ: Խի չգիտե՞ս, որ հիմա Նապոլեոնը մոդայից արդեն դուրս է եկել…
23.03.2019 թ.
Գլորիան կամ արեգակի հակառակ կողմին
Տիեզերքի «Հարդագողի ճանապարհը» գալակտիկայի Արեգակնային համակարգի հայտնի ութ մոլորակներից բացի կա ևս մի մոլորակ, իններորդը կամ Գլորյան, որի մասին մարդկությունը համարյա թե ոչինչ չգիտե: Ասում են այն գտնվում է Երկիրց՝ Արեգակի հակառակ կողմում և դրա համար էլ գիտնականները երբեք չեն կարողացել հայտնաբերել այդ մոլորակը և ընդամենը եզրակացություններ են անում և առեղծվածներ հորինում:
Գլորյան հայտնի է միայն այլմոլորակայիններին և նրանք լավ գիտեն, որ այդ փոքրիկ ու կանաչ-կապտավուն մոլորակը Երկիր մոլորակի ուղղակի պատճեն է և դրա համար էլ այլմոլորակայինները հաճախ նրան անվանում են «Երկրի հակառակ կողմը»:
Գլորյան ոչ միայն Երկիր մոլորակի սովորական պատճեն է: Այդ մոլորակի վրա լեռները, գետերը, ծովերը, քաղաքները, ավաններն ու գյուղերը, ինչպես և պետությունները, ազգերը, ժողովուրդները և ընդհանրապես մարդիկ ու կենդանիները նույնն են ինչպես Երկիր մոլորակի վրա: Նրանք էլ օժտված են նույն ճակատագրին ինչպես երկրի մարդիկ և ի շնորհիվ միջուկային տորսիոն դաշտերի՝ գտնվում են անընդհատ կապի մեջ մարդկանց հետ և կրկնում են նրանց վարքն ու բարքը, Էմոցիաներն ու մտքերը, խոսքերն ու գործերը: Մի խոսքով զուգահեռ աշխարհում, ինչպես հայելու մեջ մարդկության արտացոլանքն են:
Գլորյա մոլորակի մի փոքրիկ լեռնային երկիրում՝ Արատտայում, էրեբան մայրաքաղաքով, որի բնակիչները աշխատասեր և բարեհամբույր մարդիկ էին, ողջ մոլորակում բռնկված վիրուսային համաճարակի պատճառով, դարձել էին ավելի նյարդացած և անկանխատեսելի:
Շաբաթ առավոտյան, սովորականի պես, հայտնի կենսաբան Ալիմյանը, Էրեբան քաղաքի կենտրոնական մասում գտնվող իր հին ու համեստավուն տան բակում, որը ժառանգություն էր ստացել ծնողներից, թիկնած իր սիրելի բազմոցին, սուրճ էր խմում:
Հիսունն անց կենսաբանը, որ դեռ մի երկու տարի առաջ բժշկական համալսարանի դոկտոր պրոֆեսոր էր և ղեկավարում էր «վարակիչ հիվադությունների» ամբիոնը, արդեն գործազուրկ էր: Նա, նոր նշանակված համալսարանի ռեկտորի սրտովը չէր, որին, իր հերթին նշանակել էին նոր իշխանությունները: Նոր ռեկտորը առաջարկեց իրեն կամավոր հեռանալ ամբիոնից, իր տեղը զիջելով մի երիտասարդ, քսանութ տարեկան ասպերանտի, որ դեռ նոր պիտի գիտության թեկնածուի թերզ պաշտպաներ:
Շնոբելյան մրցանակի նախկին թեկնածուի համար դա շատ վիրավորական էր և երբ նա ուղիղ հարց տվեց նոր ռեկտորին, թե ինչու՞ նա չի կարող շարունակել իր գործնեությունը ամբիոնում, ռեկտորն ասաց.
– Պրոֆեսո՛ր, ժամանակակից գիտությունը նոր մոտեցումներ է պահանջում նաև կենսաբանության ոլորտում, իսկ դուք շարունակում եք ձեր գիտական գործնեությունը, հնացած, դասական մեթոդներով: Անգամ միկրօօրգանիզմներն են փոխվել ժամանակակից աշխարհում և կենսաբանության ոլորտում ևս պահանջվում են հեղափոխական գաղափարներ:
– Գրողը տանի, ի՞նչ հեղափոխական գաղափարների մասին է խոսքը,– հակաճառել էր պրոֆեսորը,– միթե՞ ոսկեգույն ստաֆիլակոկկը, ստեպտակոկը, կանդիդայի սունկը կամ հերպեսի ու կարոնավիրուսի վիրուսները և նրանցից առաչացող հիվանդությունները էլի նույնը չեն: Այո, նրանք մուտացիայի են ենթարկվում,