Ваграм Амаякович Оганджанян

Արեգակի հակառակ կողմին


Скачать книгу

մեր երկրի օրենքներն ու Էրեբանի պարետի հրամանները:

      – Զարմանալի է… և Արատտայի ո՞ր օրենք եմ խախտել:

      – Պարտադիր դիմակ կրելու օրենքը, Արատայի հպարտ քաղաքացի՛:

       Քաղաքացիական հագուստով ու դիմակով երիտասարդը լկտիաբար մոտեցավ Ալիմյանին և սկսեց նրան նկարահանել ավելի լայն ռակուրսով, որը նրան սկսեց ավելի ջղայնացնել:

      – Պարոն ոստիկա՛ն, առաջինը ես ինքնամեկուսացված եմ ու մինչ ձեր գալը բակում ոչ ոք չկար, երկրորդ՝ այդ դիմակներից ոչ մի օգուտ չկա, քանի որ նրա խոռոչներով կարոնավիրուսը, իր չափսերին համեմատ, առանց ոչ մի արգելքի կարող է անցնել դիմակով ինչպես ասենք մոծակը ֆուտբոլի դարպասով և դա ասում եմ ձեզ ես, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, կենսաբան և Շնոբելի մրցանակի նախկին թեկնածու Ռուբեն Ալիմյանս: Եվ երորդը, ես գտնվում եմ իմ անձնական, սեփական տարածքում, ուզում եմ իմանալ, դուք ի՞նչ իրավունքով եք խախտում իմ քաղաքացիական իրավունքները:

       Նա կարծում էր, որ հիմա ոստիկանը, լսելով իր հարգարժան անձնավորության մասին, ուր որ է պիտի նահանջի, գուցեև ներողություն խնդրի անհանգստության համար, քանի որ «իրավիճակ է փոխվել» և նրանք էլ այն «լկտի ու անդաստիարակ ոստիկանները չեն հին ռեժիմի»: Բայց նա սխալվեց:

      – Լսի՛ր, այ պրոֆեսոր, դոկտոր, կենսաբան, նախ գնվում եք Արատտայի տարածքում, դուք Արատտայի օրենքն եք խախտել և պիտի տուգանք մուծեք,– ձայնը բարձրացրեց ավագ լեյտենանտը:

      – Եվ ո՞վ է հաստատել ձեր այդ օրենքը և ի՞նչ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա են ընդունել այդ օրենքը, կարելի՞ է իմանալ,– հակաճառեց Ալիմյանը:

      – Օրենքը հաստատել է կոմիտեի գլխավոր քարտուղար պարոն Թավշիկյանը, առողջապահության նախարար, Արատայի մեծ գիտնական, բժշկական գիտությունների թեկնածու պարոն Թոթոսյանի լուրջ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա:

       Ալիմյանը հիշեց իր առաջին ծանոթությունը, իր նախկին ուսանող Թոթոսյանի հետ, որ առաջին հայացքից ակնոցավոր ոչխար էր հիշեցնում: Օ՜, ոչ նա գայլ էր, ոչխարի մորթու տակ թաքնված, այդ ավազակը, որ միշտ իր դասերը բաց էր թողնում և անընդհատ թրիվ էր գալիս սրճարաններում, «հեղափոխական գաղափարակիցներ» փնտրելով: Ու երբ արդեն քննությունները մոտ էին և նրան կանչել էր իր մոտ, զգուշացնելու, որ հնարավոր է դուրս է թռնելու համալսարանից «Վարակային հիվան-դությունների» ամբիոնի նկատմամբ իր անբարտավան պահվածքի պատճառով, նա, այդ «ակնոցավոր ոչխարը», գայլի հայացքով իրեն է նայել և լպիրշ ժպիտով ասել.

      – Ու՞մ են պետք, պրոֆեսոր քո բակտերիաներն ու վիրուսները, սնկերն ու պարազիտները: Երկրի իրական պարազիտների և գլիստների դեմ է պետք պայքարել և ճճվաթափ անել երկիրը:

       Նա չի կարողացել հակաճառել երիտասարդ ուսանողին, քանի որ գտնում էր, որ նա էլ իրավացի է և ո՞վ գիտե, գուցե նրան հաջողվի ավելի մեծ բան անել երկրի և գիտության համար իր հեղափոխական հայացքներով ու գործնեությամբ: Բայց հետագայում միայն նորից ու նորից համոզվել է, որ լավ հեղափոխական լինելու և երկիրը վերականգնելու համար ավելի շատ գիտելիքներ են պետք, կյանքի և մասնագիտական փորձ, որ չունեն սրճարաններում թափառող, կիսագրագետ նախկին ուսանողները, որոնց համար, իրենց կռվող երկրի համար, բանակում ծառայելն անգամ հիմարություն էին հաշվում: Բայց ի վերջո, գրողը տանի, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բոլոր ժամանակներում